ՄԱԿ-ի կոմիտեն Ադրբեջանից և Բելառուսից պահանջել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխհատուցում վճարել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն որոշում է կայացրել ի պաշտպանություն լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսին և Ադրբեջանին պատասխանատու ճանաչելով նրան հետապնդելու համար, փոխանցում է newsru.co.il-ը։

Որոշման համաձայն՝ Բելառուսն իրավունք չուներ Ալեքսանդր Լապշինին արտահանձնել մի պետության, որտեղ նրան կարող էին սպասել խոշտանգումներ։ Միջազգային դատարանը նաև կոչ է արել երկու պետություններին՝ 180 օրվա ընթացքում համապատասխան փոխհատուցում տրամադրել Լապշինին։

Factor.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինն այս որոշումը չափազանց կարևոր որակեց, քանի որ, ըստ նրա, այս որոշումից բխում է, որ այսուհետ զբոսաշրջիկների, քաղաքական կամ հասարակական գործիչների Արցախ այցելությունների վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած պնդումներն անօրինական են և չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը։

«Ինձ համար ՄԱԿ-ի բանաձևն անգամ ավելի կարևոր նշանակություն ունի, քան 2021 թվականին ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ հաղթած դատավարությունը, երբ Բաքուն մեղավոր ճանաչվեց խոշտանգումների և սպանության փորձի մեջ։ Դատարանը զբաղվել է միայն ադրբեջանական բանտում խոշտանգումների և նվաստացումների փաստով, բայց չի խորացել իմ ձերբակալության պատճառի մեջ։ Իսկ ՄԱԿ-ը դիտարկել է Բելառուսի և Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալության և արտահանձնման հարցը։ Փաստացի, ՄԱԿ-ը հանգել է եզրակացության, որ ձերբակալությունն ի սկզբանե անօրինական է եղել, քանի որ Արցախ մեկնելու պատճառով լրագրողի քրեական հետապնդումը միջազգային իրավունքով հանցագործություն չէ։ Սա նշանակում է, որ այսուհետ Ադրբեջանի ցանկացած պնդումները զբոսաշրջիկների, քաղաքական կամ հասարակական գործիչների՝ Արցախ այցելությունների վերաբերյալ անօրինական են և չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- Factor.am-ին ասաց Լապշինը։

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին (ծնված 1976թ.) Մինսկում բերման են ենթարկել 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը։ Ձերբակալության պատճառը եղել է Ադրբեջանի իշխանությունների հարցումը, որոնք ավելի վաղ Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» Ադրբեջանի օրենքը և Միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ դա պայմանավորված էր Լապշինի՝ Արցախ կատարած այցերով։ Լապշինի անունը Բաքվի իշխանությունների սև ցուցակում է հայտնվել 2011թ.։ Սակայն 2015 թվականի հունիսին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լապշինն ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքով մտել է Ադրբեջան։ Իսրայելի ԱԳՆ-ն, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ն անհաջող փորձել են կանխել Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին։ 2017 թվականի փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինը հատուկ չվերթով Մինսկից Բաքու էր տեղափոխվել։

Տաթև Ֆռանգյան