Զապորոժիեի ԱԷԿ-ը կրկին գնդակոծվել է․ տեղի բնակչությանը յոդի հաբեր են բաժանում՝ ճառագայթման արտահոսքի դեպքում պաշտպանվելու համար

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի տարածքի գնդակոծությունները վերսկսվել են, և պատերազմող կողմերը կրկին միմյանց մեղադրել են դրանց համար։ Ռուսական զորքերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Նիկոպոլ քաղաքին, որը գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանից Դնեպր գետի հակառակ ափին, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, գրում է VOA-ի ռուսական ծառայությունը։

«Ատոմակայաններում հրդեհներ են, էլեկտրաէներգիայի անջատումներ և այլն, որոնք ստիպում են մեզ նախապատրաստել տեղի բնակչությանը միջուկային վթարի հետևանքներին»,- ասել է Ռեզնիչենկոն:

Վերջին օրերին իշխանությունները յոդի հաբեր են բաժանում տեղի բնակիչներին՝ ճառագայթման արտահոսքի դեպքում նրանց պաշտպանելու համար:

Ուկրաինայի Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը, որտեղ գտնվում է ատոմակայանը, հայտնել է, որ չորեքշաբթի քաղաքը երկրորդ անգամ հայտնվել է ռուսական հարձակման տակ և մնացել առանց էլեկտրականության։

«Հանրային կոմունալ և այլ ծառայությունների աշխատակիցները պարզապես ժամանակ չունեն ավարտելու վթարային և վերականգնողական աշխատանքները, երբ հաջորդ գնդակոծությունը նրանց աշխատանքը հասցնի զրոյի»,- ասել է նա Telegram-ում:

Ռուսական կողմը մեղադրել է Ուկրաինային։

Սրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստին, հղում անելով Էներգոդարի ռուսական ադմինիստրացիայի ղեկավար Ալեքսանդր Վոլգային, հայտնում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը կանգնեցվել է։ Նրա խոսքով՝ արտադրված էներգիան չի կարող մտնել ընդհանուր համակարգ էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։

«Որոշում է կայացվել դադարեցնել հինգերորդ էներգաբլոկի շահագործումը, իսկ վեցերորդ էներգաբլոկն այս պահին աշխատում է մասնակի ռեժիմով»,- ասել է Վոլգան։

Այսօր հատուկ հանձնաժողովը կորոշի էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումից հետո ամբողջ կայանի շահագործման հետագա ռեժիմը, ինչին խանգարում են մշտական գնդակոծությունները։

Տաթև Ֆռանգյան