Եթե ծախսենք 1 մլրդ դոլար ու սարքենք ակադեմիական քաղաք, առկա խնդիրները լուծելո՞ւ ենք․Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց ակադեմիական քաղաք ստեղծելու և բուհերը Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին։

«Հայտնվել ենք երկակի իրավիճակում․ ակադեմիական քաղաք ունենալը շատ լավ է, բայց հարց է առաջանում, եթե ծախսենք 1 մլրդ դոլար ու սարքենք ակադեմիական քաղաք, բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները լուծելո՞ւ ենք»,- «Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են: Իսկ ինչի՞ մեջ է կրթության ռազմավարությունը» թեմայով քննարկման ժամանակ այս հարցը հնչեցրեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Նրա դիտարկմամբ՝ կրթության մասին ռազմավարական ծրագրի փաստաթղթում շարադրված են գրեթե բոլոր այն խնդիրները, որ ունի մեր կրթական համակարգը:

«Օրինակ՝ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներից են արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության, թափանցիկության մեխանիզմների բովանդակային կիրառությունը, բուհական ինքնավարության, ակադեմիական ազատության ապահովումը, կրթական ծրագրերում կրթական և հետազոտական բաղադրիչների համահունչ չլինելը, դասախոսական անձնակազմի ծերացումը՝ հիմնականում բնագիտական ոլորտում, ասպիրանտների տպագրությունները միջազգային վարկանշային պարբերականներում ցածր տոկոս են կազմում, գիտական աստիճանանանշման պահանջները վերնայման կարիք ունեն․․․ Հարց է առաջանում՝ եթե ծախսենք 1 մլրդ դոլար ու Աշտարակում սարքենք աշխարհի ամենալավ ակադեմիական կենտրոնը, այս խնդիրները լուծելո՞ւ ենք։ Չենք լուծելու»,- նշեց Ամիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։