Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են Մերձավոր Արևելքի վրայով

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Ամերիկացի զինվորականները հայտնել են, որ իրենց երկու հեռահար B-52 ռմբակոծիչները՝ միջուկային մարտագլխիկներով, թռել են Մերձավոր Արևելքի վրայով՝ որպես ուժի ցուցադրություն։ Մեկ այլ նման առաքելություն տարածաշրջանում տեղի է ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին, գրում է VOA-ն:

Ռմբակոծիչներն օդ են բարձրացել Անգլիայի Ֆերֆորդում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի բազայից և ուսումնական առաքելությունների շրջանակում թռել են Միջերկրական ծովի արևելյան, Արաբական թերակղզու և Կարմիր ծովի վրայով՝ Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ինքնաթիռների հետ միասին, որից հետո լքել են տարածաշրջանը:

«Միացյալ Նահանգների և մեր գործընկերների դեմ ուղղված սպառնալիքներն անպատասխան չեն մնա։ Այսպիսի առաքելությունները ցույց են տալիս ուժերը միավորելու մեր կարողությունը՝ զսպելու և, անհրաժեշտության դեպքում, հաղթելու մեր հակառակորդներին»,- ասել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բարձրագույն սպա գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը:

Թեև ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը չի հիշատակել Իրանը, Վաշինգտոնը հաճախ B-52 ռմբակոծիչներ էր ուղարկում տարածաշրջան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող թշնամական հարաբերությունների պայմաններում: Վերջին նման թռիչքը տեղի է ունեցել հունիսին։

Իրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելը միացել է բազմազգ առաքելությանը: Թեև ԱՄՆ-ը չի հայտնել այդ մասին, սակայն իսրայելական երեք F-16 կործանիչներ են ուղեկցել ամերիկյան ռմբակոծիչներին «Իսրայելի երկնքով դեպի Պարսից ծոց ճանապարհին», հայտարարել են իսրայելական զինվորականները: Միաժամանակ, նրանք ԱՄՆ-ի բանակի հետ համագործակցությունը մեծ կարևորություն են անվանել «Իսրայելում և Մերձավոր Արևելքում օդային անվտանգության պահպանման համար»։

Տաթև Ֆռանգյան