Երևանում կանցկացվի «Արվեստների փառատոների 2022թ. գագաթնաժողովը»

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Փառատոների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ տարեդարձին նվիրված Արվեստների փառատոների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից․ հայտնում են փառատոնի լրատվական ծառայությունից։

Սպասվող 4-օրյա հանդիպումները նշանավորելու են Ասոցիացիայի հաջորդ տասնամյակի համագործակցությունը փառատոների հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև:

«Ready, steady, join us: 70 Years-On» խորագիրը կրող հանդիպումը նվիրված է Փառատոների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ 70-ամյակի օրակարգին և ««Եվրոպան փառատոնների համար, փառատոները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։

««Եվրոպան փառատոների համար, փառատոները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնությունը մշակվել է 7 առաջատար քաղաքների՝ Բելգրադի, Բերգենի, Էդինբուրգի, Գենտի, Կրակովի, Լեուվարդենի և Լյուբլյանայի կողմից։

Մոտ 45 երկիր ներկայացնող 120 փառատոների առաջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր հանդիպելու են «Արվեստների փառատոների գագաթնաժողովի» ընթացքում կիսվելու իրենց մտքերով, մտահոգություններով, կարիքներով և գեղարվեստական առաջարկներով։

«Արվեստների փառատոների գագաթնաժողովի» ծրագրով նախատեսված են մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ Երևան քաղաքում:

Սեպտեմբերի 12-ին Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով պաշտոնապես կտրվի գագաթնաժողովի բացումը։