«Այդպիսին էր Ֆրեդին»․ Մեյը պատմել է Queen-ի լեգենդի հետ գիտության շուրջ զրույցների, երկրաշարժից հետո Հայաստան այցելելու ծրագրերի ու առաջիկա համերգի մասին

Լուրեր

19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյն անհամբեր սպասում է սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին, որի ժամանակ բեմում ելույթ կունենա Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ։

STARMUS VI փառատոնի շրջանակում «Another world» խորագիրն ունեցող համերգային ծրագրին մասնակցելու են նաև անգլիացի երգիչ Գրեհամ Գոլդմանը, երաժիշտ Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Սերժ Թանկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

«Այս համերգը լավ ժամանակ կլինի երաժշտական փորձարկումներ անելու համար։ Այս համերգի ընթացքում մեզնից յուրաքանչյուրը դուրս կգա «հարմարավետության գոտուց», ինչը լավ է, քանի որ համերգի ընթացքում կկարողանանք փորձարկել այն, ինչը այլ վայրում մեզ թույլ տալ չենք կարող»,- այս մասին Մեյն ասել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ իր համար մեծագույն պատիվ էր STARMUS VI-ի բեմում արժանանալ Սթիվեն Հոքինգի մեդալին։ «Ինձ համար մեծ առավելություն է նման մրցանակ ստանալ երկու հրաշալի կանանց հետ (խմբ․ – ամերիկացի բանաստեղծուհի Դայան Էքերմանի և անգլիացի պրիմատոլոգ ու մարդաբան Ջեյն Գուդոլի), ովքեր իսկապես փոխել են մարդկության աշխարհայացքը»,- ասել է նա։

Լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Մեյին մրցանակը հանձնվել էր Queen-ի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Մեյը պատմել է գիտության վերաբերյալ իր և Մերկուրիի զրույցների մասին։

«Ֆրեդին հետաքրքրված էր ամեն ինչով։ Նրան հիացնում էր փաստը, որ ես աստղագետ էի, և նա ինձ պարբերաբար հարցնում էր․ «Բրայան, եթե դու չլինեիր այստեղ, ինձ հետ, դու կդառնայի՞ր աստղագնաց»։ Այդ ժամանակ ես պետք է հեռանայի աստղագիտությունից և կենտրոնանայի իմ երաժշտության վրա։ Սակայն ես հաջողակ գտնվեցի՝ վերադառնալով դեպի աստղագիտություն, պաշտպանելով իմ թեկնածուականը»,- ասել է Բրայան Մեյը՝ նշելով, որ իր համար իսկապես մեծ առավելություն էր զբաղվել թե՛ գիտությամբ, թե՛ երաժշտությամբ՝ ի հեճուկս շատ կանխատեսումների, որ նա չի կարող հաջողության հասնել երկու ոլորտներում էլ։

Վերադառնալով Ֆրեդի Մերկուրիին՝ աստղաֆիզիկայի դոկտորը շարունակել է․ «Ֆրեդին շատ կենտրոնացած էր, նա կարող էր խոսել տարբեր թեմաներից, սիրում էր գիտությունը, ստերեոպատկերային իմ լուսանկարները, ամեն բան։ Բայց հետո նա նորից կենտրոնանում էր իր երաժշտության վրա և ասում ․ «Բոլորը կարող են անել դա, ես պետք է իմ գործով զբաղվեմ՝ երաժշտությամբ»։ Այդպիսին էր Ֆրեդին»։

Բրայան Մեյը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ նշելով, որ կուզեր ավելի շատ ժամանակ անցկացնել և ճանաչել մեր երկիրը։ Երաժիշտը նկատել է, որ հատկապես մտահոգվել էր Հայաստանով 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Նա ցավով նշել է, որ այդ տարիների չի կարողացել մի խումբ անվանի երաժիշտների հետ այցելել Հայաստան, սակայն հիմա ուրախ է այդ հնարավորության համար։

Բրայան Մեյը խոսել է նաև երջանկահիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա շնորհիվ «փորձել է կլանել հայկական զգացողությունները և երաժշտությունը»։ STARMUS VI փառատոնի շրջանակում նա նույն բեմում հանդես կգա Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։