«Քաղաքապետը»․ Հայկ Մարությանը վերսկսում է դերասանական գործունեությունը

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը վերադարձել է իր մասնագիտական աշխատանքին։ Ֆեյսբուքյան իր հետևորդներին Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը և հանդիսատեսի դատին է հանձնում իր նոր՝ «Քաղաքապետը» մոնոներկայացումը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը 2018 թվականին այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, իսկ հեղափոխությունից հետո իշխող թիմը նրան առաջադրեց քաղաքապետի թեկնածու։ 2018-ի սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ավելի քան 81 տոկոս քվե, և Մարությանը դարձավ քաղաքապետ։

Պաշտոնավարման ընթացքում մամուլը պարբերաբար գրում էր նրա և իշխող թիմի լարված հարաբերությունների,սպասվող հրաժարականի մասին, սակայն ինքը՝ Մարությանը, այդ մասին չէր խոսում և հերքում էր հրաժարականի մասին լուրերը։

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց նրան անվստահություն հայտնելու գործընթացի մասին, և 2021թ-ի դեկտեմբերին Մարությանը հեռացավ քաղաքապետի պաշտոնից։ Նա իր վերջին ելույթի ժամանակ արդեն անթաքույց խոսեց իր և իշխող թիմի միջև հակասություններից։ Դատելով մոնոներկայացման գովազդային հոլովակից՝ հենց այդ հակասությունների վրա էլ կառուցված է ներկայացման սյուժեն։

Հիշեցնենք՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մարությանը դադարեցրել էր ստեղծագործական գործունեությունը և հիմա, փաստորեն, կրկին վերադառնում է դերասանական կարիերային։