Մարդիկ օգնության են սպասում Կամչատկա հրաբխի վրա. 12 հոգանոց խմբից ողջ են 2-ը

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Բոլոր զբոսաշրջիկները, ովքեր փորձել են բարձրանալ Կամչատկայի Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը, մահացել են։ Այս մասին են վկայում տեղի իշխանությունների հաղորդագրությունը։

Ավելի քան 4 հազար մետր բարձրության վրա երկու զբոսավարներ շարունակում են սպասել փրկարարների օգնությանը (ևս երկու զբոսաշրջիկներ՝ ավելի ներքև տեղակայված ճամբարում): Փրկարարներին մեկ օրից ավելի կպահանջվի զբոսավարներին հասնելու համար․ նրանք արդեն վայրէջք են կատարել ուղղաթիռից, բայց ցածր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՌԴ տարբեր շրջաններից մի քանի խմբեր՝ բաղկացած 10 զբոսաշրջիկից և Նովոսիբիրսկից երկու զբոսավարներ, օգոստոսի 30-ից գտնվում են հրաբխի ստորոտում։ Շաբաթ՝ սեպտեմբերի 3-ին, 9 մարդ սկսել է բարձրանալ սարը՝ մեկնարկը սկսելով 3․300 մետր բարձրությունից։ Մնացածը մնացել են ճամբարում՝ հրաբխաբանների տնակում։ Նույն օրը հայտնի է դարձել, որ 6 մարդ, որոնք փորձել են բարձրանալ սարը, զոհվել են՝ ընկնելով բարձրությունից։

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է ութի։ Երկուշաբթի հայտնի է դարձել բարձրացած խմբից ևս երկու մարդու մահվան մասին, գրում է Ինտերֆաքսը։ Փաստացի, ողջ է մնացել միայն ուղեկցողը։

Երկրորդ ուղեկցողը սկզբում մնացել է ճամբարում, իսկ հետո բարձրացել է վերև։ Այժմ երկու զբոսավարներն էլ օգնության են սպասում ավելի քան 4․100 մետր բարձրության վրա, իսկ երկու զբոսաշրջիկներ հրաբխագետների տանն են։

Օգնությունը, սակայն, շուտ չի հասնի՝ տարածքում շատ վատ եղանակային պայմաններ են։

Տաթև Ֆռանգյան