Գերմանիան ցանկանում է պարզեցնել որակավորում ունեցող միգրանտների ընդունումը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը միգրացիոն օրենք է մշակում, որը կթեթևացնի որակավորում ունեցող մասնագետների մուտքը երկիր։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի աշխատանքի նախարար Hubertus Heil-ը։

«Մենք «հնարավորությունների քարտեզ» կմտցնենք միավորների թափանցիկ համակարգով, որպեսզի մարդկանց, որոնց կարիքն ունի մեր երկիրը, ավելի հեշտ լինի մեզ մոտ գալ»,- խոստացել է Հայլը՝ պարզաբանելով օրինագծի իմաստը, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի այս աշնանը:

Գերմանիայում ճանաչված դիպլոմ կամ մասնագիտական կրթության վկայագիր ունեցող մասնագետները, ըստ նախնականի, կհամապատասխանեն նրանց կատեգորիային, ովքեր կարող են ստանալ «հնարավորությունների քարտեզը», սակայն մյուս թեկնածուները ևս պետք է հնարավորություն ունենան գալ Գերմանիա, նշել է Հայլը:

Միավորները կշնորհվեն չորս չափանիշների համաձայն՝ օտարերկրյա կրթության վկայական, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, լեզվի իմացություն կամ նախկինում Գերմանիայում գտնվելը և մինչև 35 տարեկան տարիքը:

«Հնարավորությունների քարտեզը» ստանալու համար բավական կլինի կատարել չորս չափանիշներից երեքը։ Ծրագրին մասնակցելու ավելի մանրամասն պայմանները քննարկվում են Գերմանիայի կառավարության կողմից։

Այսօր Գերմանիան պայքարում է միջին մասնագիտական կրթություն պահանջող ոլորտներում կադրերի զգալի պակասի դեմ։

Ըստ Gesamtmetall’s Metalurgical and Electrical Employers Association-ի ղեկավար Օլիվեր Զանդերի, «մետալուրգիայի և էլեկտրաարդյունաբերության հինգ ձեռնարկություններից երկուսը բողոքում են արտադրության ընդհատումներից՝ որակյալ մասնագետների բացակայության պատճառով»:

«Կադրերի պակասն այսօր սպառնում է մեր բարեկեցությանը, ինչպես նախկինում մեծ գործազրկությունն էր»,- ասել է փորձագետը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում։