Սասուն Միքայելյանը՝ 24 մլն դրամի դիմաց բանակից ազատելու նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ես տեղյակ չեմ այդ նախագծից, բայց շերտավորում կառաջանա աղքատների ու հարուստների միջև, և շատ դժվար կլինի»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով 24 մլն դրամի դիմաց զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ նախագծին:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
Մանրամասները՝ տեսանյութում: