Թուրքիան և Իրանն ապօրինաբար կյանքից զրկում են սահմանը հատող աֆղան փախստականներին․ Amnesty International

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Իրանը և Թուրքիան խոչընդոտում են աֆղան փախստականների մուտքը երկրներ կամ հարկադրաբար վերադարձնում նրանց, որտեղ թալիբների վարչակարգի ներքո կան կյանքին սպառնացող վտանգներ, ինչը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին  ասվում է Amnesty International-ի զեկույցում, հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ փախել են Աֆղանստանից 2021 թվականի օգոստոսին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը լքեց երկիրը՝ թույլ տալով թալիբ իսլամականներին իրենց իշխանությունը հաստատել երկրում։ Մարդկանց մեծամասնությունը ստիպված է եղել փախչել ցամաքային ճանապարհով, մասնավորապես՝ դեպի Իրան և Թուրքիա:

«Իրանի ու Թուրքիայի անվտանգության ուժերն ապօրինի կերպով հրազեն են օգտագործել սահմանը հատել փորձող աֆղանների դեմ՝ որպես կանխարգելիչ միջոց, որը երբեմն մահվան կամ վիրավորումների է հանգեցրել»,- ասվում է զեկույցում։

Կազմակերպությունը նշում է, որ իր տվյալները հիմնված են տասնյակ հարցազրույցների վրա, այդ թվում՝ 74 հոգու վկայությունների, որոնք ուժով վերադարձվել են։ Նշվում են բազմաթիվ դեպքեր «ապօրինի սպանությունների, հրաձգության, ապօրինի վերադարձի, կամայական կալանավորման, խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին աֆղանների նկատմամբ ինչպես իրանցի, այնպես էլ թուրք պաշտոնյաների կողմից»:

Մասնավորապես, կազմակերպությունը փաստագրել է իրանական ուժերի կողմից 11 աֆղանի սպանություն, թուրքական ուժերի կողմից՝ 3։

Նշվում է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ երկրները պարտավոր են ապահովել ապաստան հայցելու իրավունքը և փախստականներին չվերադարձնելու կամ հարկադիր վերադարձնելու սկզբունքը այն երկրներ, որտեղ նրանք ենթարկվում են հետապնդումների կամ մարդու իրավունքների այլ խախտումների:

Էմմա Չոբանյան