Տոկաևն առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2022 թվականի աշնանը

Լուրեր

05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս աշնանը, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչպես գիտեք՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին, խորհրդարանական ընտրությունները՝ 2025 թվականին։ Ես առաջարկում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս աշնանը», – ասել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում։

Նա ընդգծել է, որ իր համար ամեն ինչից վեր է պետության շահը, ուստի ինքը պատրաստ է գնալ արտահերթ նախագահական ընտրությունների՝ չնայած սեփական պաշտոնավարման ժամկետի կրճատմանը։

Տոկաևը նաև առաջարկել է նախագահի պաշտոնավարման ժամկետ սահմանել 7 տարին՝ առանց վերընտրվելու իրավունքի։

«Մի կողմից՝ 7 տարին բավարար ժամկետ է ցանկացած հավակնոտ ծրագրի իրականացման համար, մյուս կողմից՝ նախագահի մանդատը մեկ ժամկետով սահմանափակելը կապահովի պետության ղեկավարի առավելագույն ուշադրությունն ազգային զարգացման ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է նա։

Բացի այդ, Տոկաևն առաջարկել է երկրում խորհրդարանական ընտրությունները 2025 թվականի փոխարեն անցկացնել 2023 թվականի առաջին կիսամյակում։

Տաթև Ֆռանգյան