ԱԱԾ-ն հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ու Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում

Լուրեր

08.12.2025 | 10:53
Հրդեհ Թումանյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
08.12.2025 | 10:40
Որքան կտևի Կասկադ համալիրի վերակառուցումը. քաղաքապետարանի խորհրդականը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:32
Համայնքից գրություններ են ուղարկվել ՀԷՑ ապօրինի էլեկտրասնուցումները դադարեցնելու վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ
08.12.2025 | 10:02
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
08.12.2025 | 09:46
Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
08.12.2025 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

«Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։