Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր-ԿԿՀ ծրագրով Երևանի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում:
Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը: