Կյանքից հեռացել է Միխայիլ Գորբաչովը

Լուրեր

06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
Բոլորը

Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է  Միխայիլ Գորբաչովը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը 92 տարեկան էր։ Գորբաչովը վճռորոշ ազդեցություն է ունեցել 20-րդ դարավերջի գլոբալ փոփոխությունների վրա։

Գորբաչովը ծնվել է 1931 թվականին Ստավրոպոլում։ Նրա առաջընթացը սովորական կոմերիտականից մինչև կոմկուսի առաջին դեմք բավականին բուռն է եղել․ արդեն 1985 թվականի մարտին կուսակցության բարձրագույն ղեկավարությունը նրան ընտրել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար։  54-ամյա Գորբաչովի առջև խնդիր էր դրած ոտքի կանգնեցնել գերտերությանը, որը գնալով ավելի խորն էր սուզվում լճացման մեջ, առաջին հերթին՝ տնտեսական առումով: «Դասակարգային թշնամուն»՝ ԱՄՆ-ին հակազդելու համար Գորբաչովը անսովոր ոգևորությամբ սկսեց բարեփոխումներ իրականացնել՝ փորձելով փոխել խորհրդային բյուրոկրատական ու կոռումպացված կառույցները։ Ներքին բարեփոխումների հաջողությունն ապահովելու համար Գորբաչովը ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի և սառը պատերազմում նրա արևմտյան դաշնակիցների նկատմամբ խաղաղության հետևողական քաղաքականություն վարելուն: Հռաչկված «Վերակառուցումը» անկանխատեսելի հետևանքներ ունեցավ աշխարհի ողջ պատմության համար։ Երբ 1990 թվականին Գորբաչովը ընտրվեց ԽՍՀՄ առաջին նախագահ, «Խորհրդային կայսրությունը» փաստացի դադարել էր գոյություն ունենալ։ Հենց 1990-ին նա արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա իր լիազորությունները վայր դրեց 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ։

Գորբաչովի քաղաքականությունը վճռորոշ նշանակություն է ունեցել նաև Արցախյան շարժման համատեքստում։ Հենց «Վերակառուցման» քաղաքականությունն էր, որ հնարավոր դարձրեվ ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրեց ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարելով հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմեց հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը ԽՍՀՄ ղեկավարի հետ։ Այդ հանդիպմանը վերջինս նշել էր, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ իրավիճակին, ընդգծել, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական պահանջները պետք է բավարարվեն, սակայն առանց տարածքային վերաձևման, քանի որ դա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում։  Նույն օրը Հայաստանում և Ադրբեջանում հրապարակվեց Գորբաչովի ուղերձը, որով հանդարտության կոչ էր արվում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, սակայն հաջորդ օրը սկսվեց Սումգայիթի հայերի կոտորածը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ այդպես էլ համարժեք գնահատական չտվեց ջարդերին։