Համայնքներում կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը, որի համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Բոլոր մարզերում նախատեսվելիք ուսումնասիրությունները կվերհանեն սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ: Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված համայնքներում:

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այս գործընթացի կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով շրջայցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում: Վերոնշյալ մարզպետարանների համապատասխան վարչությունները ԾԻԳ են ներկայացրել այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը:

ԾԻԳ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկի, Լուկաշինի, Մյասնիկյանի, Բերքաշատի, Արազափի, Զարթոնքի, Անկաշենի, Այգեշատի, Դալարիկի, Երվանդաշատի միջնակարգ և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի, Լեռնապարի, Ագարակավանի, Թալինի, Աշնակի ուսումնական հաստատություններում:

Այցերի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ վերոնշյալ հաստատությունների տնօրենների հետ, որոնց ընթացքում ԾԻԳ-ի աշխատակիցները պարզաբանել են նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձել միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին և դիտարկել տարածքի նպատակահարմարությունը:

Նշենք, որ ուսումնասիրությանը հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։