Երևանում 1 շաբաթում թափառող կենդանիների կծելու դեպքերի 14 ահազանգ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

«Անցնող ամսվա ընթացքում  Երևանում թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի մասին ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հերթական հանձնարարականի կատարման մասին զեկուցեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյան:

Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ին հանձնարարվել էր վերլուծություն իրականացնել Երևանում շների կծման դպքերի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:

«Եթե չեմ սխալվում, այս հանձնարարականը վերաբերում էր մեր գործընկերների կողմից շաբաթվա ընթացքում արձանագրված թվերի և մեր արձանագրած ահազանգերի դեպքերի տարբերությանը: Օրինակ՝ այսօր ինձ զեկուցեցին, որ անցնող ամիս շների կծելու 40 դեպք է եղել: Ուզում եմ հասկանալ, թե այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում»,-արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշակում է տեղեկատվության տրամադրման ձևաչափ և դեպքերի թվերն ուղիղ կտրամադրի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին:

Հարություն Առաքելյանը հայտնեց, որ չեն ստանում նման տեղեկատվություն, այլ պայմանավորվածություն կա, որ ՀՈԱԿ-ի հեռախոսահամարը պետք է փոխանցվի քաղաքացիներին:

«Չէ, ժողովո՛ւրդ ջան, ուրիշ բաների մասին ենք խոսում: Ձեզ որևէ տեղեկատվություն չի փոխանցվում»,-ասաց քաղաքապետը և ճշտելով, որ խոսքը գնում է դեպքերի մասին, հավելեց. «Այս հանձնարարականի նպատական էր, որ վերլուծություն արվի, թե ինչու մեր մոտ 14 կծման ահազանգ է եղել, բաց իրականում մեր գործընկերների մոտ 40-ն է եղել: Մեկ անգամ արդեն այդ 40-ի մասով վերլուծություն արվեց և պարզվեց, որ դեպքեր կան արձանագրված մարզերում, բայց գալիս են Երևանում են բուժօգնություն ստանում, որով պայմանավորված էլ թվերի տարբերություն կա»:

Երևանի քաղաքապատեը կրկին հանձնարարեց պարզաբանել այդ  տարբերության պատճառները:

Մանրամասները՝ տեսանյութում: