Բանակը` չունևորների՞ համար. 60 000 դոլարով հնարավոր կլինի 4,5 ամսից ազատվել ծառայությունից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2024 | 12:16
Տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ ՔԿ-ն զգուշացնում է
01.11.2024 | 12:08
COP17-ը ՀՀ-ում կանցկացվի, ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը․ ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 12:05
Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել. ՄԻՊ
01.11.2024 | 12:03
Բյուջե-2025-ի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
01.11.2024 | 11:56
Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին` ի տարբերություն նախորդ համաժողովների
01.11.2024 | 11:45
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար
01.11.2024 | 11:37
ՊԵԿ-ը առաքանուց «հաշիշի յուղ» է հայտնաբերել, կան ձերբակալվածներ
01.11.2024 | 11:25
Բաքուն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին մեղադրել է Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» մեջ
01.11.2024 | 11:17
ՀՀ նախագահը շնորհավորել է Միրզոյանին ու Սիմիդյանին՝ 2025 թ-ին COP17-ը Հայաստանում անցկացնելու համար
01.11.2024 | 11:05
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի
01.11.2024 | 10:56
Հովհաննես Ավետիսյանը ազատ է արձակվել
01.11.2024 | 10:33
Պիստակներում թաքցված թմրամիջոց․ Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել
01.11.2024 | 10:17
NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են
01.11.2024 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2024 | 09:45
Հայաստանն ընտրվել է COP17-ը հյուրընկալող երկիր՝ քվեարկությամբ հաղթելով Ադրբեջանին
Բոլորը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը օրենքի նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծով նորակոչիկները հնարավորություն կունենան վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Դրա համար ծառայողը պետք է պետբյուջե վճարի 24 մլն դրամ։ Այդ դեպքում նրա ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի միջինը չորսուկես ամիս՝ պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո նա կզորացրվի։

Ըստ հիմնավորման՝ նշված գումարի չափը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն հինգ տարվա ընթացքում հնարավոր լինի վճարել պայմանագրային մեկ զինծառայողի՝ ամսական շուրջ 400․000 դրամ կազմող աշխատավարձը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում՝ մեխանիզմը որքանո՞վ է համապատասխանում սոցիալական արդարության սկզբունքին։ Հիշեցնում է՝ ժամանակին քննադատել են նաև «Ես եմ» նախագիծը՝ որակելով խտրական, քանի որ ավելի շատ գրավիչ էր սոցիալապես անապահով խավի ընտանիքների համար։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2017-ին ներդրված «Ես եմ» ծրագիրը չբավարարեց համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների ակնկալվող քանակները։ Ըստ այդմ՝ աստիճանաբար նվազել է «Ես եմ» ծրագրով ծառայության անցնողների թիվը, իսկ 2021-2022-ի զորակոչերի ընթացքում չի արձանագրվել ոչ մի դիմում:

«2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայում ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»,- ասվում է հիմնավորման մեջ:

Ունենալով նման պատկեր՝ ՊՆ-ից նշում են, որ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր՝ «Հայրենյաց պաշտպան», այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:

Հայաստանի նման երկրում շուրջ 60․000 դոլար շատ քիչ ընտանիքներ կարող են վճարել․ ինչպե՞ս են նման հաշվարկ արվել՝ հարց է բարձրացնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Միանշանակ է, որ խտրական մոտեցումը շարունակում է պահպանվել, հատկապես հիմա` անվտանգության սպառնալիքների առկայության պայմաններում ինչո՞ւ ջանքեր չգործադրել, որ պետության պաշտպանության գործը դառնա բոլորի համար պարտադիր պայման»,- ասում է Սաքունցը:

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է նման մոտեցմանը։ ՊՆ-ն, ըստ Արզումանյանի, վտանգավոր ճանապարհ է ընտրել․ պիտի ծառայեն բոլորը, եթե, իհարկե, առողջական լուրջ խնդիրներ չունեն։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ևս այն կարծիքին է, որ նախագիծը խոսում է խտրական վերաբերմունքի մասին։

«Փաստորեն մենք չենք ուզում ձերբազատվել բանվորագյուղացիական բանակից, ուղիղ մեսիջ ենք բերում մեր երկիր, որ ով փող ունի, կարող է տալ՝ իր երեխուն ազատել բանակից, իսկ ով չունի` պետք է ապահովի բանակի ռեսուրսը»,- նշում է Նորիկյանը:

Պետք է արմատապես վերանայել զորակոչային քաղաքականությունն ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծել՝ ընդգծում է Նորիկյանը։ Նրա գնահատմամբ՝ նախագիծը պետք է վերամշակվի, քանի որ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։

Արթուր Սաքունցը վստահ է՝ այս ծրագիրը ևս, ինչպես «Ես եմ»-ը, ձախողվելու է, եթե ընդունվի։ Բանակից գումարի դիմաց ազատվելու հաշվին չպետք է ապահովվի պայմանագրային ծառայությունը կամ պրոֆեսիոնալ բանակի անցումը․ անընդունելի մոտեցում է` ասում է Սաքունցը։

Պաշտպանական գերատեսչությունը հիմնավորման մեջ նշել է, որ հաշվի է առնվել օտարերկրյա պետությունների փորձը։ Ուշագրավ է, որ այս պահին իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նախագծին կողմ արտահայտվողների թիվն ավելի մեծ է, քան դեմ քվեարկողներինը։

Մանրամասները` տեսանյութում։

Արփի Հակոբյան