ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտներին

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Դեյր Զորի ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումները։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը։

«Նախագահ [Ջո] Բայդենի ցուցումով ԱՄՆ զինվորականներն այսօր (ճշգրիտ հարվածներ են հասցրել սիրիական Դեյր Զորում։ ԱՄՆ-ի հարվածները հասցվել են ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող խմբավորումների կողմից»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Հրամանատարությունը հարվածների համար մեղադրում է կիսառազմական խմբավորումներին, որոնց, ենթադրաբար, աջակցում է Թեհրանը: Զինվորականները պատասխանը համարել են «համաչափ» և բացատրել, որ հարվածներն անհրաժեշտ են՝ էսկալացիայից և նոր զոհերից  խուսափելու համար։

CENTCOM-ի ներկայացուցիչ, գնդապետ Ջո Բուչինոն CNN-ին ասել է, որ խոցվել է 11 բունկեր, որտեղ պահվում էին խմբավորումների զինամթերքն ու սարքավորումները։

Reuters-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ընդդիմադիր կոալիցիայի կողմից վերահսկվող տարածքի վրա։

Տաթև Ֆռանգյան