Հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Անկախության հռչակագրի օրվա առթիվ։ Նրա ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին:

Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:

Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր որպես պետականության և որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:

Եվ այսօր, ինչպես և երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները որպես ուղեցույց և հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ»: