Բորելը չի սատարել ռուսաստանցիներին վիզայի տրամադրման ամբողջական արգելքի գաղափարը

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի պաշտպանում ռուսաստանցիների համար վիզաների ամբողջական արգելք մտցնելու գաղափարը։ Այս մասին նա ասել է օգոստոսի 22-ին Իսպանիայի Սանտանդեր քաղաքում տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ։

«Սա շատ հակասական առաջարկ է… Որոշ երկրներ արդեն որոշակի միջոցներ են ձեռնարկել այս առումով, մյուսները չեն պատրաստվում աջակցել դրան: Կարծում եմ, որ բոլոր ռուսաստանցիների մուտքն արգելելը լավ գաղափար չէ: Մենք պետք է ավելի ընտրողական լինենք»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ արժե դիտարկել վիզային սահմանափակումների ներդրումը միայն Ռուսաստանից խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այլ ոչ թե սովորական մարդկանց նկատմամբ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ «հնարավորություն պետք է տրվի նրանց, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանի Դաշնությունը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԵՄ ԱԳ նախարարները Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանափակումները ուկրաինական պատերազմի ֆոնին: Միաժամանակ, որոշ երկրներ աջակցում են Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրման ամբողջական արգելքի գաղափարը։

Տաթև Ֆռանգյան