Զապորոժիեի ատոմակայանից սպասվող վտանգն աճում է․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

ՄԱԿ-ի ղեկավարն ու Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Ռուսաստանի կողմից սկսված պատերազմին վերջ տալու և Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի անվտանգությունն ապահովելու ուղիները:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին մի քանի օրերի ընթացքում միմյանց են մեղադրում ատոմակայանի մոտ հրթիռակոծությունների համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Լվովում հինգշաբթի օրը բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ ինքը խիստ անհանգստացած է Զապորոժժիայի ատոմակայանի շուրջ առկա իրադրության համար և կոչ է արել դուրս բերել ռազմական տեխնիկան ու անձնակազմը:

Ռուսաստանը հայտարարել է, թե պատրաստվում է կայանն անջատել Ուկրաինայի էլեկտրացանցից: Գուտերեշը կոչ է անում հեռու մնալ նման քայլից:

Ուկրաինան չորեքշաբթի օրը Զապորոժժիայում միջուկային աղետների արձագանքման զորավարժություններ է անցկացրել: Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տվել, որ ատոմակայանի շրջակա դաշտերում սկսել են երեւալ այրվող հետքեր:

Ռուսաստանը, որն ատոմակայանը գրավել է Ուկրաինայում ներխուժում սկսելուց շատ չանցած, հայտարարում է, որ կարող է դադարեցնել կայանի աշխատանքները, ինչը, ըստ մասնագետների, կմեծացնի միջուկային աղետի վտանգը:

Ավելի վաղ Ռուսաստանը մերժել էր ապառազմականացված գոտի ստեղծելու միջազգային կոչերը՝ դրանք համարելով «անընդունելի» առաջարկներ: Չնայած Ռուսաստանի կողմից գրավված լինելու փաստին, կայանի աշխատանքները շարունակում են իրականացնել ուկրաինացի ճարտարագետները:

Ինչպես ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն է ասել «Ամերիկայի Ձայն»-ի Ուկրաինական ծառայությանը, «Ատոմակայանի մոտակայքում ռազմական գործողություններ չպետք է լինեն։ Դա չափազանց վտանգավոր է։ Տարածաշրջանում կան զգայակներ, որոնց անդադար հսկում են մեր գիտնականները։ Եվ մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ արել է Ռուսաստանը»։ Նրա խոսքերով, գործարանի հսկողությունը պետք է վերադարձվի ուկրաինացիներին: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարն ասել է նաեւ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է մուտքի հնարավորություն ունենա, որպեսզի կարողանան օգնել անվտանգության հարցում, կարողանան վերահսկել, համոզվել, որ անվտանգության պահանջները կատարվում են: «Սակայն դա դեռ տեղի չի ունենում»,-ասել է նա ու մեկ անգամ եւս հորդորել, որ Ռուսաստանը կայանի վերահսկողությունը վերադարձնի ուկրաինացիներին եւ դադարեցնի ռազմական բոլոր գործողությունները գործարանի մոտ:

Էլեկտրակայանը գտնվում է Էներհոդարի հսկայական ջրամբարի հարավային ափին, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից. Ուկրաինական ուժերը գտնվում են հյուսիսային ափում:

Զապորոժժիայի ատոմակայանն ունի խորհրդային արտադրության ջրով սառեցման և ջրով չափավորվող ռեակտորներ, որոնք պարունակում են ուրան 235: Ուրան 235-ի կես կյանքը կազմում է 700 միլիոն տարի: Սա նշանակում է, որ այդքան ժամանակ է պահանջվում այս ուրանի ռադիոակտիվության կիսով չափ անկման համար:

Այս ատոմակայանը Եվրոպայի ամենախոշորն է և ամենախոշորներից մեկն` աշխարհում։