Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազությունը խստորեն զգուշացնում է

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022թ. օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը: Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։

Հիշյալ ահազանգերն ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգուման միջոցառումներ, որի արդյուքնում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է, ով նույն օրը՝ օգոստոսի 16-ին, երեկոյան, ձերբակալվել է:

Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մտնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:

Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:

Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռանրկվելու են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները, հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: