Որևէ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքի պակաս այս օրերին չի եղել. ԱԻ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ներկա պահին դրանք իրականացվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում: Այնտեղ, ըստ տեղեկությունների կա քաղաքացի, որն այդ վայրում է գտնվել պայթյունի պահին»,- այս մասին լրագրողներ հետ ճեպազրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնվում են աշխատանքներ:

Անդրադառնալով փլուզման վտանգ պարունակող շենքի ապամոնտաժմանը՝ նախարարը նշեց. «Մեզ համար առաջնային է՝ կատարել ինժեներային այն աշխատանքները, որոնք թույլ կտան չխոչընդոտել մեր որոնողափրկարարական աշխատանքներին, որից հետո միայն պետք է քննարկվի շինության հետագա ճակատագիրը»:

Թե ենթադրյալ քաղաքացու որոնողական աշխատանքները որքան կտևեն, հաշվի առնելով, որ որոնողական աշխատանքների տարածքը արդեն բավականին նեղացել է, Արմեն Փամբուխչյանը դժվարացավ հստակ ժամկետ նշել. «Այո, որոնողական աշխատանքների տարածքը նեղացել է: Բայց քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, դա իր հերթին բարդություններ է առաջացնում որոնողափրկարարական աշխատանքների մասով, քանի որ նման հարվածային ալիքից և նման ջերմաստիճանից, ինչպես նաև օրեր շարունակ տեղում առաջացած գոլորշիացումներից, շանսերը հուսադրող չեն: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացազատենք այդ հատվածը, օգտագործենք մեր փրկարար շների օգնությունը, և մեր որոնողափրկարարական խումբը կարողանա մուտք գործի տվյալ հատված և աշխատանքներ իրականացնի»:

Նախարարը պատասխանատու հայտարարեց, որ լրացուցիչ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքների որևէ պակաս և որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել: «Մեզ տեղում օգնել են «Կարմիր խաչի» կամավորականները և ՈՄԱ ՀԿ կամավորականները, որոնք կատարել են հիմնական ձեռքի աշխատանքը: Իսկ «Կարմիր խաչի» աշխատակիցները ունեն որոնողափրկարարական մասնագիտացում և ավելի պրոֆեսիոնալ են: Մենք ունենք նաև կինոլոգիական ջոկատ:

Բայց նաև կամավորական սկզբունքով օգնության են եկել և ծառայություններ մատուցելու ցանկություն են հայտնել արտասահմանցի գործընկերներ Ռուսաստանի Դաշնությունից և, եթե չեմ սխալվում, Բելգիայից կամ Ֆրանսիայից: Հենց առաջին օրը մեզ օգնության կարգով «Ռուս-հայկական մարդասիրական արագ արձագանքման կազմակերպության» մեր գործընկերներն են օգնության ձեռք մեկնել՝ ապահովելով լուսավորությունը և իրենց ԱԹՍ-ներով իրականացրել են հետախուզում»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքի պակաս չի եղել։

Մանրամասները՝  տեսանյութում։