Ռուսաստանը «փառուխացնում է» Արցախը. ինքը դեմ չի լինի, երբ Բաքուն փորձի Լաչինում բլոկպոստ դնել. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի, դրա կառավարման, առհասարակ Հայաստանում ներքին իրավիճակի և արտաքին խնդիրների մասին Factor TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կան զոհեր, Հայաստանում սգո օրեր են հայտարարվել։ Սրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է, մեղավորներն ովքե՞ր են։

-Մեղավորների փնտրտուքը իմ գործը չեմ համարում, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն։

-Կար տեղեկություն, որ այնտեղ խնդիր կա։ Տեսչական մարմինը ֆիքսել էր, որ խնդիրներ կան, և դրանք տասնյակ էին։ Բայց դրանից հետո տեղի է ունենում սա։ Արդյո՞ք մարդկանց անփութությունը չպետք է պետական գերատեսչությունների կողմից զսպվի գոնե։

-Իհարկե՝ պիտի զսպվի, իհարկե՝ պիտի օրենքը գերակա լինի բոլորի համար։ Սրանք դոգմաներ են, որոնք պիտի պարտադիր աշխատեն։ Առաջին տուգանքը, ենթադրենք, 50 հազար դրամ, երկրորդ տուգանքը պիտի լինի 5 միլիոն, երրորդ տուգանքով այդ մարդկանց ուղղակի պետք է զրկեն նման գործունեություն ծավալելու լիցենզիայից։

Եվ ճիշտ կանեն՝ Հայաստանի Ազգային ժողովում ներգրավված ուժերը սեպտեմբերին սկսվող հենց առաջին նիստում քննարկեն այդ հարցը և օրենսդրական առումով խստություններ մտցնեն՝ նման կարգի խնդիրներից հետաագայում զերծ մնալու համար։

-Ռուսաստանի դեսպանատունն այսօր նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, որ զսպեն մեղադրանքները ռուսական կողմի հասցեին։ Ի՞նչ է սա նշանակում։

-Ես կարծում եմ՝ դիվանագիտական անգրագիտություն է նման հարցով նոտա ներկայացնելը, որովհետև կոնկրետ Հայաստանի իշխանությունները նման բան երբեք չեն ասել։ Ինչ վերաբերում է հայկական լրատվական դաշտին կամ մամուլին, մեր մամուլը, ի տարբերություն Ռուսաստանի, ազատ մամուլ է, և կարող է ցանկացած ուղղության վրա կասկածներ ունենալ և իրավունք ունի այդ կասկածները բարձրաձայնելու և, անկեղծ ասած, պատճառներ էլ ունի բարձրաձայնելու։

Ցանկացած վարկած պետք է ստուգվի, նաև տեռորիստական ակտի, ահաբեկչության վարկածը պիտի ստուգվի, միանշանակ։ Եվ այդ առումով կասկածի տակ է ցանկացած երկիր, որ Հայաստանի հետ խնդիրներ ունի։

-Պայթյունի օրը միանգամից շատ ահազանգեր եղան ռումբերի մասին։ Ո՞ւմ է ձեռնտու սա։

-Գիտեք՝ ես որոշակի օրինաչափություն եմ տեսնում նման ահազանգերի ակտիվացման առումով։ Դրանք միշտ տեղի են ունենում այն ժամանակահատվածներում, երբ լարված իրավիճակներ են հայ-ադրբեջանական սահմանին կամ բանակցային գործընթացի ընթացքում, կամ էլ ներքաղաքական կյանքում։

Նման խնդիրներ առաջացնողները միանշանակ ՀՀ թշնամիներն են։ Այսինքն՝ սա անում են Հայաստանի Հանրապետությունից ավելին պոկելու համար։ Ո՞ւմ է ձեռնտու այդ ավելին պոկելը։ Ո՞ւմ է ձեռնտու, որ Արցախի հարցը չգնա Մինսկի խումբ ու մնա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում՝ նոյեմբերի 9-ի կետերին համահունչ։ Բնականաբար, Ադրբեջանին ու Ռուսաստանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան