ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Չեխիայում ծանոթացել է Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին և խնդիրներին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ։

ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորեցին Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացան Չեխիայի Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Հուսալիության թեստավորման և Քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։