Մեր կամավորները ձայներ չեն լսել երեկ. Կարմիր Խաչի գործադիր տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Երրորդ օրն է, ինչ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, մենք ներգրավված ենք այդ հատվածում, ինչպես նաև առաջին օգնության ծառայություն ենք մատուցում դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին»,-լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայկական Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ երեք օրվա ընթացքում օգնության համար դիմել է 140 քաղաքացի, այժմ օգնություն հայցողների թիվը պակասել է. «Եթե նախորդ երկու օրերին 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցության համար, ապա այս պահի դրությամբ՝ 20 հոգի:

«Հիմնականում դիմում են տուժածների հարազատները, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում աշխատող մարդիկ և փրկարարները, որոնք ունենում են արյան ճնշման խնդիրներ, գլխացավեր, այրվածքներ:

Առաջին իսկ օրվանից այստեղ ենք: Մեր մանդատն է՝ լինել այնտեղ, որտեղ մեր կարիքը կա: Հենց այս պահի դրությամբ 50 հոգի աշխատում է այստեղ՝ կամավորներ և աշխատակազմ: Երեկ 90-ն էին ներգրավված, այս պահին՝ 50-ը, նրանցից 20-ը ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներում»,- նշեց Եղիազարյանը:

Անդրադառնալով «Սուրմալու» կենտրոնում փլատակների տակից ձայներ լսելու վերաբերյալ հարցին՝ Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղարը նշեց. «Հայկական Կարմիր Խաչի կամավորները ձայներ չեն լսել:Մեր կամավորները հատուկ պատրաստվածություն ունեն, իրենք չհիմնավորված որևէ ինֆորմացիա չեն կարող տալ, որպեսզի չբորբոքեն մարդկանց հարազատների հույզերը: Ինձ ասացին, որ եղել են կամավորներ, որոնք ինչ-ինչ ձայներ են լսել: Նկուղում մարդիկ են աշխատում, հնարավոր է նրանց ձայնն արձագանքի, և տպավորություն լինի, որ ներքևից ձայներ են գալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում: