Գարո Փայլանը ցավակցություն է հայտնել
Հասարակություն
15.08.2022 | 14:11Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
«Երեւանի մէջ, առեւտրային շրջանէ մը ներս տեղի ունեցած պայթումը, ըստ վերջին տուեալներու, խլած է 6 հոգիի կեանքը։ 16 անձ կորսուած է, կան բազմաթիւ վիրաւորներ։ Կը ցաւակցիմ Հայաստանի ժողովուրդին ու «անցեալ ըլլայ» կ՚ըսեմ»,-գրել է նա։