ԱԻ փոխնախարարը մանրամասներ է հայտնում որոնողա-փրկարարական աշխատանքներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը մանրամասներ  ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքան կտևեն աշխատանքներն առևտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ հստակ ժամկետ չի կարող նշել. «Մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն, մենք չենք կարող խոսել դրա մասին: Դեռևս բավական ժամանակ կտևի դա:  Մեծ աշխատանք կա տանելու նաև փլատակների մաքրման  և որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»:

Փոխնախարարը հայտնեց, որ 158 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյան և 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Համբարյանն ընդգծեց, որ կամավորները ցուցակագրված են, բազան կա, անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Համբարյանը հավաստիացրեց, որ պայթյունին ԱԻՆ-ի արձագանքը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել. «Մասնավորապես, անհրաժեշտություն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծվել է, տեխնիկայի խնդիր բացարձակապես չի եղել: Ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»:

Հարցին, արդյոք պայթյունի պատճառը հրավտանգ նյութերն են, Համբարյանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննությունը կտա դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որևէ գնահատական տալուց: Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք, որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննություն կտա: Այսօր առավոտյան դեռ ճայթյուններ լինում են տարբեր հատվածներում, ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին»:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում պայթյունի վտանգ չկա, բայց կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն. «Պայթյունի վտանգ չկա, կա մնացած նյութերի բռնկման հավանականություն։ Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության՝ հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»:

Մանրամասները՝ տեսանյութում: