«Տղաս հոգեկան խնդիրներ, բազմաթիվ հիվանդություններ ունի, բայց չեն զորացրում»․ գյումրեցու բողոքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել ժամկետային զինծառայող, 19-ամյա Հրաչ Ատաշյանի հայրը՝ Զոհրաբ Ատաշյանը, բողոքելով, որ հունվարին բանակ զորակոչված որդին առողջական բազում խնդիրներ ունի, այդ թվում՝ սուր նյարդային, սակայն նրան չեն զորացրում։

Հայրն իր հետ բերել էր Հրաչի հիվանդությունները հաստատող բժշկական թղթերը՝ թվարկելով, որ մեծացած է որդու լյարդը, բորբոքված է շագանակագեղձը, ստամոքսի, աղիքների սուր բորբոքում, խպիպի (զոբ), սրտի առիթմիա ունի, սակայն այս ամենը, ըստ Զոհրաբ Ատաշյանի, «ոչ ոքի չի հետաքրքրում»։

«Երեխաս գիշերներն ընդհանրապես չի քնում, նստած տեղը դողում է, հոգեկանը լրիվ խանգարված է։ Հունվարի 30-ից ծառայության մեջ էր, անընդհատ խնդիրներ են եղել, վազելու ընթացքում վատացել, ընկել է։ Զենք կրել չի թույլատրվում, և այսքանից հետո ասում են, թե նա ծառայության պիտանի՞ է։ Մենք չենք խուսափում  ծառայությունից, չորս տղա ունեմ, բայց չի կարելի հիվանդ երեխուն բանակ տանել։ Բա որ զորամասի գաղտնիքը դուրս տա՞, եթե չգիտակցելով դա արեց ու ամբողջ Հայաստանը կործանեց, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Ծառայության ընթացքում վիճակը սրվել է»,- ասաց Զոհրաբ Ատաշյանը։

Նրա ներկայացմամբ՝ նախքան ծառայությունը իրենք բոլոր փաստաթղթերը ներկայացրել են զինկոմիսարիատ, այնտեղից ասել են, որ «սահմանափակումով մոտ տեղ  պիտի ծառայի», սակայն տարել են Սիսիան։

«Տարան հասցրեցին ցուրտ ու խոնավ տեղ՝ Սիսիան, ասացին՝ բուժում կլինի, բայց արի ու տես՝ երեխու մոտ վիճակը բարդացած է, կարող է մեկին խփել։ Նորից եմ կրկնում՝ կարող է ինֆորմացիա տալ ու մեր ողջ երկիրը մի երեխու պաճառով կործանվի, ո՞վ պիտի պատասխան տա»,- ասում է հայրը։

Նա վստահեցնում է, որ բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն զանգերին չեն պատասխանում, ոչ էլ թույլատրում են նախարարի հետ հանդիպել։

«Տղաս արձակուրդ էր եկել հունիսի 25-ին, սեղան գցեցինք, ուրախացանք, մեկ էլ բողոքեց, որ աչքերի դիմաց սևանում է, ջերմությունը բարձրացավ։ Զանգեցինք  շտապօգնություն, տեղափոխեցին «Գյումրի» բժշկական կենտրոն, այնտեղից էլ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Հինգ օր այնտեղ է բուժվել՝ նյարդաբանական բաժանմունքում, որից հետո տեղափոխել են Կանազի հոգեբուժարան։ Հիմա տղաս տանն է, ամիս 19-ին պիտի ներկայանա Կանազի հոգեբուժարան, որ այնտեղից տանեն զորամաս։ Գուցե երեխես գնա ու էլ հետ չգա։ Թող ազատեն տղայիս, ես իմ հաշվին բուժել կտամ, Մուշ թաղամասում գտնվող տունս եմ վաճառել։ Ինքը ծառայության հաստատ պիտանի չէ, պահի տակ եղբորն էլ է զարկել, մորն էլ, մի անգամ ինքնավնասվել է։ Ինքն անգամ դպրոց չէր գնում․ ներառական կրթություն պիտի ստանար, բայց նյարդային խնդիրների պատճառով չէր գնում։  5-6 դպրոց փոխեց, բայց դասի բացարձակ չգնաց։ Ոստիկանություն էլ է եկել, մարզպետարանից էլ են եկել, չգնաց։ Նյարդային է, ընկերների հետ բացարձակ շփում չունի։ Իր մոտ փոքր ժամանակվանից խնդիրներ եղել են, իսկ հիմա շատ են սրվել․ ինչ Կանազի հոգեբուժարանից տուն ենք բերել, բացարձակ չի քնում»,- պատմեց հայրը։

Նա հայտարարեց՝ եթե իր բողոքին ընթացք չտան, դատի կտա իր որդուն բանակ զորակոչողներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան