Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան

Լուրեր

28.02.2026 | 13:33
 NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.00%-ով և կազմել 5280.00 դոլար
28.02.2026 | 13:15
Նեթանյահուն Իրանի դեմ հարվածն անվանել է «առյուծի մռնչյուն»
28.02.2026 | 12:59
Իրանի հոգևոր առաջնորդն անվտանգ վայր է տեղափոխվել Թեհրանին ուղղված հարվածներից հետո. իրանցի պաշտոնյա
28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
28.02.2026 | 11:55
2025-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 28-ի դրությամբ
28.02.2026 | 11:06
ԱՄՆ-ը ևս հարվածներ է հասցնում Իրանին․ CNN
28.02.2026 | 10:56
Իսրայելը հարձակվել է Իրանի վրա․ Թեհրանում պայթյուններ են հնչում. The Guardian
28.02.2026 | 10:50
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազութուն
28.02.2026 | 10:18
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
28.02.2026 | 09:57
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
Բոլորը

Շարունակելով աջակցել առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ներդրման ջանքերին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։

ԱՆ հաղորդմամբ՝ գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է․ «Հզոր և բարելավված սառցային շղթան, որը հասանելի է ամբողջ երկրի առաջնային բուժհաստատություններին, կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլև՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար: Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկանց և երեխաներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու համար»:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած այս նշանակալի աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած երեք սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում», – ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև իրականացրել է ՔՈՎԻԴ-19-ի և պատվաստումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ Բացի այդ, առողջապահության նախարարության և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 5000 բուժաշխատողների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր), ինչի շնորհիվ բուժաշխատողները բարելավել են իրենց հմտությունները և գիտելիքները։

«ԱՄՆ ՄԶԳ-ի, Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ ազգային գործընկերների միջև շարունակական գործակցությունն առանցքային նշանակություն ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, ինչպես նաև արդյունավետ պլանային պատվաստումների իրականացման հարցում՝ պատվաստվելու հնարավորություն ընձեռելով առավել խոցելիներին, հատկապես՝ երեխաներին և կանանց՝ ՔՈՎԻԴ-19-ի ապագա ալիքները և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների հնարավոր բռնկումները կանխելու, հայտնաբերելու և դրանց արձագանքելու նպատակով», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։