Եթե գործատուն չանի խելամիտ հարմարեցում, հարցը կլուծվի դատական ճանապարհով․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

Հայաստանում կա 196 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի աշխատաշուկայում ընդգրկված է շուրջ 27 հազար հաշմանդամություն ունեցող անձ:

Նրանցից շատերի համար գործատուներն արդեն իսկ կատարել են աշխատանքի պայմանների խելամիտ հարմարեցումեր: ՀՀ կառավարությունը օրենսդրական պահանջ է դարձնում գործատուների կողմից հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցումն ապահովելը: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից:

«Այստեղ խոսքն աշխատավայրերում խելացի հարմարեցումներ ապահովելու մասին է, այլ ոչ թե ամբողջական մատչելիությանն է վերաբերում: Օրինակ, դժվար է պատկերացնել, որ խորհրդային ժամանակների շենքը կարելի է դարձնել մատչելի, եթե վերելակի լայնությունը 80 սմ-ից քիչ է, իսկ մենք ունենք սայլակներ, որ ավելի լայն են: Խոսքը եղած հնարավորության սահմաններում կոնկրետ շահառուին վերաբերող, նրա կոնկրետ կարիքներից բխող համապատասխան պայմանների ապահովման մասին է»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Աշխատող կամ աշխատանքի անցնող հաշմանդամություն ունեցող քաղաքացին, եթե աշխատավայրում պայմանների հարմարեցման կարիք ունի, կարող է դիմել գործատուին: Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմումում հնարավորինս պատշաճ, մանրամասն, ներկայացնում է, թե գործնականում ինչպիսի պայմանների հարմարեցման կարիք ունի: Սկսվում է ինտերակտիվ երկխոսություն գործատուի ու աշխատողի միջև:

«Մենք սահմանել ենք խելամիտ հարմարեցումների տեսակներ, որը կներկայացնեմ, որպեսզի գործատուները չմտածեն, թե խոսքը սարսափելի մեծ ծախսեր պահանջող ֆինանսական գործընթացի մասին է: Օրինակ, շաքարային դիաբետով հաշմանդամություն ունեցող քաղաքացին  կարող է գործատուի հետ պայմանավորվել և սահմանված մեկ ժամ ընդմիջման փոխարեն ընդմիջում անել երկու ժամը մեկ՝15 րոպեով: Մեկ այլ օրինակ՝ դռան բռնակի փոխարինումը, որը պետք է, օրինակ, որոշակի նիշից ներքև տեղադրել և այլն»,-ասաց նախարարի տեղակալը:
Ամեն դեպքում, եթե ֆինանսական ծախսեր պահանջող աշխատանքներ են, ապա նախարարությունն իրականացնում է գործատուներին աջակցող ծրագիր, որն այս պահին լրամշակման փուլում է:

Եթե կան խնդիրներ հարմարեցումն իրականացնելու համար, ապա հաշմանդամություն ունեցող աշխատող քաղաքացու դիմումից հետո գործատուն պետք է օբյեկտիվորեն հիմնավորի, թե ինչու այս կամ այն հարմարեցումը հնարավոր չէ: Եթե հնարավոր է, բայց պարզապես գործատուն չի ընդառաջում, խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, դատարանով:

«Իհարկե, դատարանով խնդիրները կլուծվեն, սակայն կարող եմ ասել, որ սա շատ լավ առիթ է մեր բոլոր գործատուների համար ցույց տալու սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը: Հաշմանդամությունը միայն բնածին չի լինում, ոչ ոք ապահովագրված չէ և ցանկացած գերազանց առողջական վիճակում գտնվող անձ կարող է վաղը ձեռք բերել հաշմանդամություն»,- նշեց նախարարի տեղակալը:

Մանրամասները՝ տեսանյութում: