Տաթև-Աղվանի ճանապարհի փոսերը վաղն արդեն չեն լինի. նորոգման համար պետբյուջեից նոր հատկացում արվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շամբ-Լծեն ճանապարհահատվածում ունենք 6 կիլոմետր, որը բավական ժամանակ է մրցույթ շահող ընկերություն կա, որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհ ենք տեմպից»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ գլխավոր խնդիրը Լծենից Շամբ հատվածն է, որտեղ չնայած կա գործող ճանապարհ, սակայն բեռատարների համար անանցանելի է։

Նախարարը հայտնեց՝ պայմանագրով նշված է, որ այդ հատվածը նոյեմբերին շահագործման պետք է հանձնվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի և պետք է կարողանալ արագ կարգավորել խնդիրները:

«Ցավոք սրտի, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթներին մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվերն իրականացնելու խնդիր են ունենում։ Եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ բանկային երաշխիք, «սև ցուցակ»։ Մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը հանձնեն մեզ՝ պատշաճ որակով։ Այսօր էլ շինարարական բում է Հայաստանում։ Ըստ էության, բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են, այսինքն՝ ունեն պատվերներ. այսօր մտավախություն ունենք, որ էլի մրցույթ է լինելու, էլի ինչ-որ մեկը հաղթելու է և չի իրականացվելու»։

Նախարար Սանոսյանի կարծիքով՝ այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել և հասկանալ՝ ինչի հաշվին են իրենք կարող այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք տալու:

«Այն, ինչ այսօր Կառավարությունն ուզում է, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում։

Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ այն երևույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք և ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան «սև ցուցակ» և այլն: Վերջապես, անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել: Իրականում կան նաև բավական լավ շինարարներ, թող տարբերություն լինի նրանց միջև»,- նշեց Սանոսյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին  ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։

«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի փոսեր էին գոյացել և այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղից փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Գնել Սանոսյանն արձագանքեց, որ ավելի քիչ հատված է մնացել, որ ասֆալտապատեն. «Երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է»։ Ըստ նախարարի՝ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը փոսերի հարցը կկարգավորի:

Մանրամասները՝ տեսանյութում: