Ղրիմում ռուսական օդանավակայանի պայթյուններն Ուկրաինայի հատուկ ուժերի օպերացիայի արդյունքն են․ Washington Post

Լուրեր

06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
Բոլորը

Ամերիկյան The Washington Post պարբերականը, հղում անելով Ուկրաինայի կառավարության անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ Ղրիմի Նովոֆեդորովկա ռուսական ռազմական օդանավակայանում պայթյուններն ուկրաինական հատուկ ջոկատայինների գործողության արդյունք են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը չի նշում, թե որ ստորաբաժանման մասին է խոսքը, սակայն ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները գրում էին, որ ուկրաինական հատուկ ուժերը զբաղվում են ռուսական զորքերի թիկունքում, այդ թվում՝ ՌԴ տարածքում գործողությունների կազմակերպմամբ։ Աղբյուրը նաև չի ասել, թե ինչ ձևով է կազմակերպվել հարձակումը։

Հավելենք, որ ՌԴ ՊՆ Նովոֆեդորովկայի օդանավակայանում պայթյուններից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ուղղակիորեն չի ընդունել իր մասնակցությունը միջադեպին։ Սակայն ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները սկսել են ակտիվորեն մեկնաբանել պայթյուններն ու ասել, որ «Ռուսաստանի ապառազմականացումը» նոր է սկսվում։

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչն էլ անանունության պայմանով լրատվամիջոցին հայտնել է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է Ուկրաինան, սակայն չի օգտագործել Վաշինգտոնի կողմից տրամադրված զենքերը։

Էմմա Չոբանյան