«Զենք ենք խնդրում»․ ինչ իրավիճակ է մեկ տարի առաջ ճանապարհից զրկված Որոտանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ կանցնի 4 ուժ՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
Բոլորը

Որոտանը Գորիսի հետ կապող դժվարանցանելի հողե ճանապարհը տեղի բնակիչները սկսել են օգտագործել, երբ ադրբեջանական կողմն անցակետ տեղադրեց հիմնական ավտոճանապարհին՝ նրանց զրկելով մայրուղուց օգտվելու հնարավորությունից։ Այստեղ ասֆալտապատում չի իրականացվում։ Ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց տևական ժամանակ անց Factor TV-ն այցելել է Որոտան՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են որոտանցիները կազմակերպում իրենց առօրյան ճանապարհի բացակայության պայմաններում։

«Ուշադրություն, դուք մտնում եք Ադրբեջանի տարածք». Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում այս գրությամբ ցուցանակը հայտնվեց մոտ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 26-ին, որին հաջորդեց ադրբեջանական ոստիկանության հենակետերի, իսկ մի քանի ամիս անց՝ նաև մաքսակետերի տեղադրումը։ Արդեն մեկ տարի է՝ Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան համայնքների բնակիչները, նախկին 15 րոպեի փոխարեն, մեկ ժամում են հասնում Գորիս՝ երթևեկելով էքստրեմալ պայմաններում։ Ոչ բոլոր տաքսու վարորդներն են պատրաստ այլընտրանքային այս ճանապարհով Գորիսից Որոտան հասնել։

Որոտանում ճանապարհի խնդրի լուծումն առաջնային են համարում, բայց պատմելու քիչ բան կա, ասում են։ Գյուղի կապը բոլոր առումներով Գորիսի հետ է։ Որոտանցիները, սակայն, շաբաթվա մեջ ընդամենը երկու անգամ «Ուրալ» մակնիշի մեքենայով են գնում քաղաք։

Գորիս գնացող միակ փոխադրամիջոցի երթուղու օրերը չեն համընկնում խաղաղության մասին երազող Հայկազի դհոլի դասերի օրերի հետ։ Նա՝ դհոլի, երկվորյակ եղբայրն էլ՝ շվիի պարապմունքներն են դադարեցրել։

Որոտանում տրանսպորտից ու ճանապարհից զատ՝ անվտանգության ապահովումն են առաջնային համարում։ Թշնամին մի քանի մետրի վրա է կանգնած։ Այստեղ գյուղը լքելու տրամադրություններ չնկատեցինք։ Մեզ հետ զրուցող որոտանցիները, սակայն, շեշտեցին՝ պետությունը պետք է ապահովի գոնե նվազագույն կենսական պայմաններն ու հաղորդակցության հնարավորությունները, որպեսզի իրենք կարողանան ապրել Որոտանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան