Ուժի մեջ է մտնում գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրը

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Բնական գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրն օգոստոսի 9-ին ուժի մեջ է մտել։ Այն նախատեսում է, որ ԵՄ բոլոր երկրներն օգոստոսի սկզբից մինչև հաջորդ տարվա մարտը կամավոր կնվազեցնեն գազի սպառումը 15 տոկոսով՝ համեմատած այս ժամանակահատվածում վերջին հինգ տարիների միջին սպառման հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նման միջոցառման նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հետևանքով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին «Գազպրոմն» արդեն կտրուկ կրճատել է այդ հումքի մատակարարումների ծավալը եվրոպական երկրներ։

Եվրահանձնաժողովի կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է, ընդհանուր առմամբ, խնայեն 45 միլիարդ խորանարդ մետր գազ։ Գերմանիան պետք է կրճատի իր գազի սպառումը մոտ 10 միլիարդ խորանարդ մետրով, որպեսզի հասնի 15 տոկոսի թիրախին:

Եթե մատակարարման լայնածավալ դեֆիցիտի պայմաններում հնարավոր չէ բավարար խնայողություններ անել, ապա հաջորդ քայլը կարող է լինել ամբողջ ԵՄ-ում տագնապ բարձրացնելը և գազի սպառումը նվազեցնելու պարտադիր թիրախներ սահմանելը: Այս քայլը պահանջում է ԵՄ առնվազն 15 երկրների համաձայնությունը, որոնք կազմում են միության ողջ բնակչության առնվազն 65 տոկոսը։

Միևնույն ժամանակ, ԵՄ որոշ երկրներ, ինչպիսիք են Իսպանիան և Իտալիան, իրենց համար բացառությունների են հասել գազի խնայողության ծրագրից և մտադիր են նվազեցնել սպառումը 15 տոկոսից պակաս չափով: Արտակարգ իրավիճակների ծրագիրը կգործի մեկ տարի։

Տաթև Ֆռանգյան