Գործադիրը 122 մլն դրամ կուղղի «Կյանքի պուրակ» նախագծի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կառավարությունը 122 մլն դրամ կհատկացնի Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի համար Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագծի կառուցման նպատակով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում նշեց, որ «Կյանքի պուրակ» նախագծի քննարկման ժամանակ հանձնարարական եղավ ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող, այլև ամբողջ Բուսաբանական այգու 80 հա տարածքն ապահովել ոռոգման ջրով:

«Մոտ մեկուկես կմ երկարությամբ ջրագծի մասին է խոսքը, որը պետք է հասնի Բուսաբանական այգի: Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է: Քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, գումարի մյուս մասը հաջորդ տարի նոր կնախատեսենք: Բյուջեից գումար տրամադրելու կարիք չկա. ոռոգման ցանցի առողջացման ծրագիր ունենք մեզ մոտ, որտեղ որոշակի խնայված գումարներ կան, և այս տարի 122 մլն դրամ այդ ծրագրին կուղղենք»,- ասաց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Կյանքի պուրակի» խորհրդանիշը կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, և  «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով՝ պետք է վերակենդանացնել ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնել:

«Դա երևան քաղաքի համար շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա. և՛ համայնքային կյանքի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն կունենա, և՛ մեր նահատակների՝ մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման մի նոր մեթոդ կդառնա»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: