Գերմանիան 880 միլիոն եվրո է հատկացնում՝ աշխարհում սովի դեմ պայքարելու համար

Լուրեր

05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը 880 միլիոն եվրո է հատկացնում՝ աշխարհում սովի դեմ պայքարելու համար։ Օգոստոսի 1-ին հրապարակված Funke Mediengruppe-ի զեկույցի համաձայն՝ Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) միջոցներ է ներդնում «այնտեղ, որտեղ մեծ կարիք կա, որտեղ մի քանի ճգնաժամեր համընկնում են», օրինակ՝ երաշտից տուժած երկրներում՝ Եթովպիա, Սուդան և Քենիա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, Գերմանիան ավելի քան կրկնապատկել է իր նախնական պարտավորությունը՝ հատկացնել 430 միլիոն եվրո՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների հետեւանքները հաղթահարելու համար, ինչի մասին այս տարվա մարտին խոսել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Գերմանիան համակարգում է հատուկ միջոցների բաշխումը Բավարիայի Էլմաու քաղաքում G7-ի գագաթնաժողովից հետո։

«Գումարը գալիս է, և դա զարգացող երկրներին հնարավորություն է տալիս դառնալ ավելի անկախ»,- ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն:

Աջակցությունը պետք է հատկացվի նաև պետություններին, որոնք առանձնապես տուժել են կլիմայի փոփոխությունից ու զինված հակամարտություններից, ինչպես, օրինակ, Աֆրիկայի Սահել շրջանը և Մերձավոր Արևելքի երկրները։

Ինչպես Լիբանանը՝ նրանք մեծ ապաստան են հանդիսանում սիրիացի փախստականների համար և իրենք էլ բախվում են սննդամթերքի թանկացման խնդրին: Թունիսն ու Եգիպտոսը, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի ներմուծումից, նույնպես օգնություն են ստանում, հայտնում է BMZ-ը:

Աղբյուրի համաձայն՝ խոսքը ինչպես բնակչության կարճաժամկետ աջակցության մասին է՝ անսպասելի վրա հասած ճգնաժամի հետևանքները մեղմելու համար, այնպես էլ երկարաժամկետ օգնության մասին՝ մատակարարումների շղթան օպտիմացնելու և գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով։

Կարիքավոր երկրներին օգնություն բաշխելու նախագծում BMZ-ը համագործակցում է ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են գերմանական Deutsche Welthungerhilfe բարեգործական կազմակերպությունը կամ Oxfam բարեգործական ասոցիացիան:

Տաթև Ֆռանգյան