ՀՀԿ-ականները հույս ունեն, որ Փաշինյանը խորհրդարան չի բերի կառավարության մերժելի ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Էդուարդ Շարմազանովը արտահերթ ընտրություններ չլինելու առումով վկայակոչում է Նիկոլ Փաշինյանին, նա էլ է ասում, որ գոնե հիմա դա բացառված է։

«Այս պահին կառավարության օրակարգում շտապ արտահերթ ընտրություններ, այսինքն՝ մի ամսվա ընթացքում, երկու ամսվա ընթացքում առնվազն ես գոնե էդպիսի տպավորություն չեմ ստացել»,- ասում է ՀՀԿ խոսնակը։

Այնուամենայնիվ, հանրապետականը մտադիր չէ անպայման կողմ քվեարկել կառավարության ծրագրին, որպեսզի բացառի արտահերթ ընտրությունները։ Հույս ունի, որ Փաշինյանն ինքը մերժելի ծրագիր չի բերի խորհրդարան։ Ըստ նրա, «հաշվի առնելով Փաշինյանի հանձնարարականները կառավարությանը և նրա հարցազրույցներում առկա մեկնաբանությունները, իմ մոտ այնպիսի տպավորություն չկա, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է բերել վատ ծրագիր, որպեսզի դա մերժվի»։

Ընդդիմադիր հանրապետականը երազում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողի իր ծրագրերում։ Հավատացնում է, որ դրանք խոսքեր չեն․ «Մենք աթոռակռիվ չենք անում»։

Հանրապետական խմբակցության անդամ Արթուր Գևորգյանը ընդհանրապես չի հասկանում արտահերթ ընտրությունների պահանջը՝ ովքե՞ր են պահանջողները։ «Էդ բոլոր ուժերը ժամանակին արտահայտվել էին և գոհունակություն էին հայտնել ընտրությունների վերաբերյալ և չի կարելի կասկածի տակ դնել արդեն անցած ընտրությունները»,- նկատում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Պարոն Գևորգյանի համար տրամաբանական է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն այլ ուժ է, իսկ կառավարության անդամները ներկայացնում են նրան ընդդիմադիր քաղաքական թևը։ «Եթե կամք կա, ցանկություն կա աշխատելու, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- վստահեցնում է նա։

Պատգամավորն ընդունում է, որ Հանրապետականում այնքան էլ ուշադրություն չէին դարձնում կուսակցության հանդեպ հասարակական տրամադրություններին․ «Եթե նկատեինք, չէինք կանգնի փաստի առաջ»։

Ինքը սակայն առայժմ ցանկություն չունի լքելու իր կուսակցությունը։ Սակայն կարծում է, որ կուսակցությունը պետք է ներքին աուդիտ անցկացնի և հասկանա, թե որտեղ է սխալվել։ «Եթե չգնանք, եթե չլինեն նման քայլեր, իհարկե, միգուցե ես էլ գա ժամանակ․․․»,- ասում է պարոն Գևորգյանը։

Նոր իշխանությունից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը վախենալու ոչինչ չունի։ «Ես բիզնեսներ չունեմ, ես վատ բիզնեսմեն եմ, դրա համար բիզնեսով չեմ զբաղվում»,- վստահեցնում է նախկին բռնցքամարտիկը։

Պատգամավորը նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, վերջինիս պաշտոնանկությունից հետո չի հանդիպել, թեպետ տեղյակ է, որ հանգստանում է։ Իսկ նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին, որի բանդաները Էրեբունի համայնքում ծեծում էին ցուցարարներին, շատ լավ գիտի։ «Երկար տարիներ (Արշակ Հակոբյանը-Մ․ Ա․) ծառայել է իր ղեկավարին, և կարծում եմ, այդ երկար տարիների աշխատանքային ստաժը, երևի թե, խոսում է իր բարձր որակների մասին»,- արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը։

 

Մհեր Արշակյան