Եվրոգոտու 19 երկրներում գնաճը հասել է ռեկորդային առավելագույնի

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Եվրոգոտու 19 երկրներում գնաճը հասել է ռեկորդային առավելագույնի: Եվրոստատը 2022 թվականի հուլիսին ակնկալում է գների տարեկան աճ 8,9 տոկոսով՝ հունիսի 8,6 տոկոսի համեմատ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականի վիճակագրության սկզբից ի վեր, գրում է Euronews-ը։

Գնաճի հիմնական բաղադրիչներից՝ էներգետիկայի ոլորտում, այն կհասնի 39,7%-ի։ Դրան հաջորդում են սնունդը, ալկոհոլը և ծխախոտը՝ 9,8 տոկոս։ Էներգետիկայի կապ չունեցող արդյունաբերական ապրանքները կթանկանան 4,5%-ով, ծառայությունները՝ 3,7%-ով։

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը կրկին Բալթյան երկրներում է՝ Էստոնիա, Լատվիա և Լիտվա։
Մինչդեռ եվրոգոտու տնտեսությունը ապրիլից հունիս նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0,7%-ով։ Բայց մի երկրից մյուսը իրավիճակը տարբեր է:

Երկրորդ եռամսյակում գերմանական տնտեսությունը լճացավ, և տեխնիկական անկումն արդեն իսկ կատարված փաստի տեսք ունի: Գերմանիայի ՀՆԱ-ն անփոփոխ է մնացել տարվա առաջին երեք ամիսներին 0,8%-ով աճելուց հետո: Գերմանիայում ռեկորդային գնաճը զգալի վնաս է հասցնում արտադրողներին և սպառողներին։

«Այն, ինչ տեղի կունենա հետո, մասամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումից, ինչը անհանգստացնում է շուկաներին և հատկապես անհանգստացնում է Գերմանիային, – ասում է Վիկի Փրայսը Լոնդոնում գործող Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնից: – Շատերը Գերմանիայում ՀՆԱ-ի հետագա անկում են կանխատեսում։ Մնացած Եվրոպան հավանաբար կհետևի նրան»:

Ֆրանսիայում առաջին եռամսյակից հետո, երբ ՀՆԱ-ն անկում ապրեց, գարնանը 0,5% մաքուր աճ է գրանցվել։ Ֆրանսիայում սպառողական գների աճը հուլիսին կրկին արագացել է և հասել տարեկան 6,5%-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1985 թվականի հուլիսից ի վեր։

Իսպանիայում հուլիսին գնաճն էլ ավելի է արագացել՝ մինչև 10,8%։ Այս ցուցանիշը նույնպես ռեկորդային է գրեթե 38 տարվա ընթացքում։

Ուկրաինայում պատերազմը և ռուսական էներգակիրներից կախվածությունը մեծացնում են Եվրամիության համար ռեցեսիայի վտանգը։

 

Տաթև Ֆռանգյան