ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

Լուրեր

15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 պետություններից 38-ն աջակցել է փորձագետների հատուկ խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։

Որոշումն ընդունվել է «Ռուսաստանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակի կապակցությամբ, որը նշանավորվել է վերջին տարիներին բազմաթիվ սահմանափակող և ռեպրեսիվ միջոցների ներդրմամբ», – նշում է գերատեսչությունը։

Խախտումների հնարավոր դեպքերը հետաքննելու համար ԵԱՀԿ-ն կկիրառի, այսպես կոչված, «Մոսկվայի մեխանիզմը». այս մեթոդի համաձայն՝ կազմակերպությունը կընտրի 45 անկախ փորձագետներից բաղկացած խումբ, որը «կգնահատի Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վիճակը և կբացահայտի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ներկայիս իրավիճակին»: Միևնույն ժամանակ, խմբում չպետք է ընդգրկվեն փորձագետներ ինչպես այն երկրից, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, այնպես էլ այն երկրներից, որոնք նախաձեռնել են գործընթացը։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի՝ խմբի ստեղծումը պատասխան էր խոսքի ազատության և խաղաղ հավաքների դեմ Ռուսաստանի իշխանությունների գործողությունների, ինչպես նաև կալանավորների նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներին։ Խմբի հաշվետվությունը կհրապարակվի սեպտեմբերին։

 

Տաթև Ֆռանգյան