Պարզվում են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտաճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել ‹‹BMW X5›› և ‹‹Վազ 21104›› մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս 43-ամյա վարորդը տեղում մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրնեսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթի ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Նախաքննությունը շարունակվում է։