Հրաժարական չեմ տալու. Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը ներկա դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի ձայնագրության հետ կապված, նա պատասխանեց. «Դե հիմա գործը հարուցվել է, դրա արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է և ես իրավունք չունեմ դրա մասին որևէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»:

Դիտարկմանը, որ ինքը որպես միջնորդ է հադես եկել, Միքայելյանն արձագանքեց. «Այդտեղ միջնորդության խնդիր չի եղել: Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ  ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղհասարակությունը պահանջում էր իր հրաժարականը՝ Միքայելյանը նշեց. «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել»:

Մանրամասները՝ տեսանյութում: