Իլհամ Ալիևի ընտանիքը «սեփականացնում է» երկրի Կենտրոնական բանկը

Լուրեր

15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15.12.2025 | 20:27
2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար
15.12.2025 | 20:25
Սենց ո՞ւր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական թվեր են. Yandex-ի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:12
Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
15.12.2025 | 20:00
«Նոա»-ն` պատմական նվաճման շեմին․ ինչ սպասել հաջորդ խաղերում․ զրույց Էդուարդ Քալանթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
15.12.2025 | 19:37
Միքայել արքեպիսկոպոսի գործով նիստը մեկնարկեց վերաքննիչում
15.12.2025 | 19:29
NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
15.12.2025 | 19:13
Լուվրը ժամանակավորապես փակ է․ աշխատակիցները գործադուլ են սկսել
15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
Բոլորը

Վերջին շրջանում իրականացված կադրային վերադասավորումների շնորհիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ավելի է մեծացրել իր վերահսկողությունը երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ, գրում է Eurasianet-ը։

Նշվում է, որ բանկում փոփոխությունները սկսվեցին դեռ ապրիլին, երբ նախագահ Ալիևը ԿԲ նախագահ նշանակեց իր ընտանիքի հավատարիմ բարեկամ Թալեհ Քազիմովին։  Նա 38 տարեկան է և 2015 թ-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել «Փաշա բանկում», որը պատկանում է Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին, ինչպես նաև նրանց  պապիկին՝ Ալիևի աներ Արիֆ Փաշաևին։

Այս նշանակումը շատերի համար անսպասելի էր, քանր որ  Կենտրոնական բանկի նախորդ նախագահ Էլման Ռուստամովը այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից, իսկ 2020 թվականի ապրիլին նա վերանշանակվել էր ևս հինգ տարի ժամկետով։ Սակայն ապրիլին Ալիևը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, խորհրդարանին առաջարկել էր պաշտոնանկ անել Ռուստամովին, իսկ օրենսդիրները հնազանդորեն հաստատել էին այս որոշումը։ Ռուստամովն այնուհետև նշանակվեց վարչապետ Ալի Ասադովի խորհրդական, սակայն այդ ժամանակից ի վեր նրանից որևէ տեղեկություն չկա, նույնիսկ կառավաության կայքում նրա մասին հիշատակում չկա։

Օրենքի համաձայն՝ բանկը պետք է լինի քաղաքականապես անկախ, և շատ փորձագետներ Քյազիմովի նշանակումը դիտարկում են, որպես ազդանշան, որ Ալիևը խստացնում է վերահսկողությունը բանկային համակարգի նկատմամբ։

«Բանկային հատվածն արդեն «Փաշա հոլդինգի» վերահսկողության տակ էր։ Հիմա Փաշաևները այնտեղ գերիշխում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է  տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն։

ԿԲ նորանշանակ նախագահն իր հերթին աշխատանքի է ընդունել նոր խորհրդականի՝ Ֆարհադ Վալիևին, որը նույնպես բարձր պաշտոն է զբաղեցրել  «Փաշա բանկում»։ Մինչ այդ էլ նա աշխատել է «Պրեմիում բանկում»  և «Silk Way Holding»-ում։ Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Ալիևների ընտանիքին։

Այնուհետև հունիսի 1-ին էլ  Քազիմովի խորհրդական դարձավ Գյուլեր Փաշաևան՝ «Փաշա-Բանկի» մեկ այլ բարձրաստիճան աշխատակից։

«Կենտրոնական բանկը պաշտոնապես դարձավ «Փաշա բանկի» մասնաճյուղը։ Կեցցե՛, Փաշա-Ադրբեջանը»- տեղի ունեցածին այսպես է արձագանքել Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը։ Երգիծական Hamam Times լրատվական կայքն էլ  արձագանքելով իրադարձություններին՝ նշել է, որ դա կարող է ազգային արժույթի՝ մանաթի վրա։

«Այս պահից Ադրբեջանի ազգային արժույթի ճակատագիրը գտնվում է «Փաշա բանկի» նախկին աշխատակիցների կամ «Փաշաևի» մարդկանց ձեռքում։ Ի՞նչ եք կարծում, Փաշաևի համար ի՞նչն ավելի շահավետ կլինի՝ ուժե՞ղ մանաթը, թո՞ւյլ մանաթը, ֆիքսված արժե՞քը , թե՞ լողացող մանաթը»,-գրել է կայքը։

Էմմա Չոբանյան