Զեղչ բառը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա․ ի՞նչ է նախատեսում զեղչերի մասին նոր օրենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին», ինչպես նաև հարակից օրենքներում:

Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Հաճախ տնտեսվարղները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրականում ավելի բարձր է, քան մինչ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել:

Մեկ այլ դեպքում զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն է տրվում թերի կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական: Հայտարարվում է զեղչի կամ ակցիայի մասին, բայց պարզվում է, որ դրա արդյունքում որևէ դրական գնային փոփոխություն կամ պայման չի առաջարկվում քաղաքացուն:

Մեկ այլ դեպքում էլ տնտեսվարողները հայտարարում են զեղչ, սակայն պարզվում է, որ  տվյալ ակցիան տևել է տարիներ, հետևաբար, դա չի կարող իր բնույթով համարվել ակցիա:

Հարցը շատ զգայուն է, որովհետև օրենսդրական խիստ կարգավորումները կարող են վնասել բիզնեսին, բայց մյուս կողմից՝ սպառողին պաշտանելու կարիք կա»,- նշեց Մարկոսյանը՝ հավելելով, որ մասնագիտական հանրույթի կողմից կարգավորումների վերաբերյալ դրական արձագանքներ են եղել:

«Սա ոլորտում առաջին քայլն է, չի հավակնում լինել վերջնական և լուծումներ տալ բոլոր հարցերին: Եթե կլինեն սողանցքներ, որոնք տնտեսվարողներին թույլ կտան շրջանցելու և կրկին դրսևորելու անբարեխիղճ մրցակցության վարքագիծ, կամ կպարզվի, որ այդ կարգավորումներն անհամաչափ բեռ են տնտեսվարողների համար, ապա մենք պատրաստակամ ենք լսելու առաջարկներ և նոր կարգավորումներ անել»,- նշեց Մարկոսյանը:

Նոր կարգավորումների համաձայն՝ զեղչ է համարվում գնի իջեցումը` դրան նախորդող մեկ ամվա ընթացքում միջին գնի նկատմամբ: Զեղչը առավելագույնը կարող է տևել մինչև երեք ամիս:

Ինչ վերաբերում է այլ բնույթի ակցիաներին, չես կարող մի ապրանքի հետ նվեր տալ, բայց ապրանքի գինն այնքան բարձրացնես, որ նվերի գինը լրիվ կամ մասնակի ներառվի դրա մեջ: Ակցիայի դեպքում ևս այն չի կարող տևել 3 ամսից ավելի»,- նշեց ՄՊՀ-ի անդամը:

Նրա խոսքով՝ օրենսդիրը օրենքի մակարդակով սահմանել է, թե ինչպիսին պետք է լինեն իրազեկմանը վերաբերող պահանջները:

Իրազեկման մեջ պետք է նշվեն զեղչի կամ ակցիայի ժամկետները, նաև թե ինչի վրա է այն տարածվում:

«Եթե նշվում է մինչև 50 տոկոս զեղչ, դա ենթադրելու է, որ զեղչված ապրանքներից առնվազն 20 տոկոսը պետք է լինի 50 տոկոս զեղչով»,-ասաց Մարկոսյանը:

Նա նաև հավելեց, որ անբարեխիղճ սպառողները կենթարկվեն տուգանքների՝ մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով:

Մարկոսյանն ընդգծեց, որ այսուհետ զեղչ բառը կնշանակի հենց զեղչ, ոչ թե ինչ-որ իմիտացիա:

Մանրամասները՝ տեսանյութում: