268 թափուր աշխատատեղ՝ Շիրակի մարզում․ համայնքները փնտրում են աշխատակազմի ղեկավարից մինչև գործավար

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում և Աշոցքում, ընդհանուր առմամբ 268 թափուր աշխատատեղեր կան։

Նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից մինչև երկրորդ կարգի մասնագետ։ Թափուր պաշտոնների համալրման համար մրցույթներ են հայտարարվել։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից։

Ամենաշատ թափուր աշխատատեղերը Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններում են․ Արթիկում՝ 93, Ախուրյանում՝ 75, Աշոցքում՝ 55, Ամասիայում՝ 45։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը հայտարարելուն պես արդեն մեծ թվով հետաքրքրվողներ կան, հատկապես՝ կրտսեր մասնագետների թափուր պաշտոնների համար։

Պահանջվող չափանիշներն այդ պաշտոնի համար այնքան էլ խիստ չեն, հետևաբար կան հաստիքներ, որոնցից յուրաքանչյուրին հավակնում է ավելի քան 1 տասնյակ դիմող։ Գլխավոր մասնագետի պաշտոնին ոչ բոլորը կարող են հավակնել, քանի որ մասնագիտական աշխատանքային ստաժ է պահանջվում։

«Դիմորդներն ակտիվ են, չորս կողմը գործազրկություն է, հայտարարություն են տեսել, աշխատատեղ է, փորձում են մասնակցել։

Այդ պաշտոններն այս պահին համալրված են ժ/պ-ներով, մինչև մրցույթը կկայանա։ Մրցույթն արդեն հայտարարված է, ժ/պ նշանակված անձն էլ կարող է իր ցանկությամբ մասնակցել։ Մրցույթ է՝ պահանջները կապահովի, կդառնա հիմնական աշխատակից, չի ապահովի, չի դառնա։

Ինչքան էլ մենք թիմային աշխատանքի կողմնակից լինենք, ցանկություն հայտնենք, որ պաշտոնները համալրվեն մեր թիմակիցներով, մեզ առաջնահերթ մասնագետներ են պետք։

Բոլոր բնագավառներում մասնագետների կարիք ունենք՝ իրավաբանություն, գյուղատնտեսություն, հաշվապահություն, գործավարություն, քարտուղարություն, բոլոր բաժինները դեռևս համալրված չեն մասնագետներով»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Արթիկ խոշորացված համայնքի աշխատակազի ղեկավար Արա Սուքիասյանն էլ ասաց, որ համայնքային ծառայության մասնագետների մրցույթը դեռ նոր է հայտարարված, հետևաբար, չեն կարող խոսել ակտիվության կամ մրցակցության մասին։

«Համայնքային ծառայողի ինչ պաշտոններ ունենք, բոլորի համար մրցույթ է հայտարարված՝ առանց բացառության, հիմա բոլորը ժ/պ-ներ են։

Մեր պաշտոնական կայքում տեղադրված է պահանջվող մասնագետների ցանկը, վարչական ղեկավարներին ևս ուղարկել ենք ցանկը՝ հանձնարարելով տեղերում փակցնել․ ով ցանկանում է մասնակցել, կմասնակցի, ով իրավունք ունի մասնակցելու, կմասնակցի։ Մեր մոտ բոլոր ընտրությունները թափանցիկ են կայանում։

Ակտիվության մասին դեռ վաղ է խոսելը, կարծում եմ՝ գլխավոր ու առաջատար մասնագետների թափուր պաշտոնների համար համեմատաբար քիչ դիմողներ կլինեն, որովհետև ստաժ է պետք և այլ, և այլն, և հետո աշխատավարձը՝ համեմատած մասնավոր սեկտորի հետ, ցածր է, ամեն մարդ չի գա այդ աշխատավարձով աշխատելու»,-ասաց Արա Սուքիասյանը։

Արմիկ Մովսիսյան