40 երեխա դուրս է մնացել մանկապարտեզից․քաղաքապետարանը նրանց առայժմ չի տեղավորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ստեֆանի Հարությունյանի 3 տարեկան 6 ամսական տղան հաճախում էր Երևանի համար 1 մանկապարտեզ։ Հարմար էր․ համայնքապատկան մանկապարտեզը մոտ էր Ստեֆանիի աշխատավայրին։ Բայց այս տարվա մայիսի վերջին տեղեկացել են, որ ընդամենը երեք օրից մանկապարտեզը փակվում է՝ հիմնանորոգման նպատակով։ Ասում է՝ դրանից առաջ, ժողովի ժամանակ տնօրենը վստահեցրել էր, որ մանկապարտեզի փակվելու մասին շատ ավելի վաղ կտեղեկացնեն։ Բացի այդ՝ հորդորել էին չանհագստանալ՝ երեխաներին այլ մանկապարտեզներում կընդգրկեն, նաև վստահեցրել, որ առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողներին, միայնակ մայրերին, զինվորների ընտանիքներին։

Ստեֆանին առանձնացրել էր աշխատավայրին համեմատաբար մոտ գտնվող 5 համայնքապատկան մանկապարտեզ, բայց պարզվել է, որ դրանցից ոչ մեկում չեն կարող ընդունել իր և փակված մանկապարտեզ հաճախած այլ երեխաների։ Ելք չունենալով՝ համաձայնել է երեխային ուղարկել Կոնդի համար 11 մանկապարտեզ, բայց համոզվել, որ անհնար է։

Գնացել է թաղապետարան, հարցրել՝ հնարավո՞ր չէ արդյոք մանկապարտեզից դուրս մնացած երեխաների համար առանձին խումբ բացել, սակայն բացասական պատասխան ստացել։ Բացի այդ, պատասխանատու մարմինը հստակ ժամկետ չի նշել, թե երբ կարող են երեխաներին ծնողների նախընտրած մանկապարտեզներում ընդգրկել։

«Երկու ամիս է՝ 4 տրանսպորտով ամեն օր կազմակերպում եմ երեխային մանկապարտեզ տանելը»,- նշում է նա։

Մասնավոր մանկապարտեզ տեղափոխելու մասին խոսք անգամ չի եղել, որովհետև վարձավճարը բավականին բարձր է, բացի այդ, պետական մանկապարտեզների նկատմամբ վստահություն կա․ ասում է Ստեֆանին։

Համար 1 մակապարտեզից 40 երեխա այս պահին որևէ մանկապարտեզում չի տեղավորվել, բայց մանկապարտեզի հիմնանորոգումից հետո ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել և հիմնանորգման անհրաժեշտություն իսկապես կար․ ասում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Կրթության մշակույթի և սպորտի բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նելլի Ասատրյանը՝ հավելելով, որ 2022 թվականի ծրագրով նախատեսված էր, որ Կենտրոն վարչական շրջանի 2 մանկապարտեզ հիմնանորոգվելու է՝ համար 1-ը ու 15-ը։

Ասատրյանն ասում է՝ նորոգումն սկսելուց մեկ ամիս առաջ մանկապարտեզում ժողով է եղել, ծնողներին տեղեկացրել են, խրախուսել երեխաներին չհանել մանկապարտեզից, իսկ մինչ այդ իրենք ըստ առաջնահերթության կընդգրկեն Կենտրոնի այլ պետական մանկապարտեզներում։

«Ինչո՞ւ է 2018 թվականը խնդրահարույց, որովհետև այս տարեթվում ընդունելությունն արդեն իսկ սեպտեմբերին իրականացվել է, այսինքն՝ խմբերը բոլոր մանկապարտեզներում համալրված են, դրա համար մի փոքր խնդիր է առաջացել»,- պարզաբանում է Ասատրյանը։

Ստեֆանին այլ խնդիր էլ է բարձրացնում, ասում է՝ իրականում մինչև հունիսի 15-ը գործել է մանկապարտեզը, այնինչ իրենց հայտնել են, թե հունիսի 3-ից այլևս չի գործելու։ Ասատրյանը հակառակն է պնդում, վստահեցնելով որ իրենք հունիսի 3-ից փակվելու մասին ոչինչ չեն ասել, երեխաները մանկապարտեզ կարող էին հաճախել մինչև հունիսի 15-ը։

Սեպտեմբերին արդեն ավագ խմբերի երեխաները կավարտեն մանկապարտեզները, ինչը հնարավորություն կտա դուրս մնացած երեխաներին ընդգրկել այլ մանկապարտեզներ։ Ասատրյանն ասում է՝ հեշտ չէ շուրջ 180 երեխայի խնդիրը լուծել միանգամից։ Հիմնանորոգումից հետո տվյալ մանկապարտեզներում ավելի մեծ թվով երեխաեր կարող են ընդգրկվել։

Մանկապարտեզի հիմնանորգման ավարտը, ըստ պայմանագրի, 2023 թվականի փետրվարն է։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը անձամբ կապ է հաստատել Ստեֆանիի հետ և հավաստիացրել, որ մինչև սեպտեմբեր այս հարցը կկարգավորեն, միայն թե հստակ օր չի նշել։ Ստեֆանին ասում է՝ եթե նման հավաստիացում ավելի շուտ լիներ, ինքը խնդրի մասին չէր էլ բարձրաձայնի։ Ստացվում է՝ սեպտեմբերից էլ խնդրի առաջ կարող են կանգնել այն ծնողները, որոնք իրենց երեխաներին Կենտրոնի պետական մանկապարտեզներ պետք է ուղարկեն առաջին անգամ, քանի որ տեղերը նախկինի համեմատ ավելի սահմանափակ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան