Հայտնի են Փարիզի օլիմպիական խաղերի ժամկետներն ու տոմսերի գները

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական կայքում հայտնվել է Փարիզի Օլիմպիական խաղերի տոմսերի մասին տեղեկատվություն․ գրում է armsport-ը։

Ըստ կազմակերպիչների՝ կվաճառվի մոտ 10 մլն տոմս։ Պաշտոնական վաճառքը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին։ Դրանցից ավելի քան մեկ միլիոնը կվաճառվի 24 եվրո գնով, բոլոր տոմսերի մոտ կեսը՝ 50 եվրոյով, մյուս երրորդը՝ 100 եվրոյով։

Մնացած 15%-ը կառաջարկվի ավելի բարձր գներով։ Ամենաթանկ տոմսի արժեքը կկազմի մոտ 950 եվրո։

Օլիմպիական խաղերի ծրագիրը ներառում է մրցումներ 32 մարզաձևերում։ Ընդհանուր առմամբ կանցկացվի 329 մրցում։

«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև մրցումների ծրագիրը, մեկնարկի ժամկետներն ու ժամերը:

Առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն հուլիսի 27-ին։ Մարզիկները կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում:

Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում (մարաթոն), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։