Դիմակավորված իրավապահներն առգրավեցին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համակարգիչները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ոստիկանության հատուկջոկատայինները «Սեքյուրիթի Դրիմ»-ում խուզարկություն են իրականացնում։ Դիմակավորված իրավապահներն առգրավեցին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համակարգիչները։

Գործողություններ իրականացնող իրավապահները խուսափեցին պատասխանել Factor.am-ի հարցին, թե ինչ խնդրի հետ է կապված խուզարկությունը և ինչու է առգրավում կատարվում:

Անդրադառնալով հարցերին, թե ինչ ահազանգ է եղել, արդյոք կոռուպցիոն հանցագործության կամ ֆինանսական հանցագործության մասին է խոսքը, նրանք հորդորեցին տեղեկություն ստանալու համար դիմել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեի լրատվական վարչությունից դեռևս տեղեկություններ ստանալ չի հաջողվում:

Հիշեցենք՝ «Սեքյուրիթի դրիմ»-ը փողոցներում տեղադրված արագաչափերի և տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Նշենք, որ Կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշում էր կայացվել ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական:

Մանրամասները՝ տեսանյութում: