Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող բանակցությունները

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։

«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Ողջունում եմ երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը և տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ հետագա առաջընթացը»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարն իր թվիթերյան էջում:

ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ  պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Բլինքենը նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին:

Հիշեցնենք՝ երեկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

 

Տաթև Ֆռանգյան